«Սալորենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սալորենի''' (Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։ Ծառեր են կամ թփեր...»:
 
No edit summary
Տող 6.
 
Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև —30°C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50—100 կգ կամ 100—150 g/htu։ Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9—20, օրգանական թթուներ՝ 0,4—1,4, ազոտային նյութեր, [[վիտամին]]եր՝ Bi, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։
 
Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև
մամխին։ Հայաստոնում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռեն-
կլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։
 
[[Կատեգորիա:Պտղատու ծառեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սալորենի» էջից