«Ակնարկ (ժանր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ կատեգորիա
+
Տող 2.
 
Ակնարկի [[հեղինակ]]ը պատմում է ոչ թե երևակայությամբ ստեղծված [[հերոս]]ների և գործողությունների,այլ իրականում գոյություն ունեցող մարդկանց և նրանց հետ կատարվող [[դեպք]]երի ու [[փաստ]]երի մասին։ Ակնարկներում մեծամասամբ պահպանվում են հերոսների իրական անունները, կենսագրական փաստերը, բնավորության գծերը և այլն։ Սրանով ակնարկը տարբերվում է գրական մյուս ժանրերից։
 
[[Կատեգորիա:Գրական ժանրեր]]
Սակայն ակնարկագրին ևս անհրաժեշտ է ստեղծագործական երևակայություն` կյանքի երևույթներից ու փաստերից բնորոշը, տիպականը ընտրելու, դեպքերն ու հերոսների արարքները հոգեբանորեն պատճառաբանելու համար։
 
Բարձրարվեստ ակնարկներում օգտագործվում են գեղարվեստական տարբեր միջոցներ ([[բնանկար]], [[դիմանկար]], [[երկխոսություն]], [[հեղինակային միջամտություն]]), դրան զուգակցելով հրապարակախոսական ու գիտական տվյալների հետ (թվեր, փաստաթղթեր, իրեղեն ապացույցներ և այլն)։ Ակնարկագիրը կարող է ստեղծել լիարժեք [[կերպար]]ներ` բնավորության համոզիչ գծերով։ [[Մաքսիմ Գորկի]]ն գրում էր, որ ակնարկը գտնվում է «հետազոտության և [[պատմվածք]]ի միջև»։
 
Հայ գրականության մեջ բարձրարվեստ ակնարկներ են գրել [[Միքայել Նալբանդյան]]ը («Հիշատակարանի» որոշ գլուխներ), [[Րաֆֆի]]ն («Աղթամարա վանքը», «Ճանապարհորդություն Պարսկաստանում»), [[Հակոբ Պարոնյան]]ը («Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»), [[Վրթանես Փափազյան]]ը («Տուրիստի հիշատակարանից») և այլոք։
 
== Աղբյուրներ ==
 
 
[[Կատեգորիա:ԳրականԷպիկական սեռի ժանրեր]]
[[cv:Очерк]]
[[lt:Apybraiža]]