«Արիստակես Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 46.130.129.47 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 30.
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]Ծնվել է Կեսարիայում 264 թվականին։ Մանկությունից իր, իսկ կենսագրի բառերով, «Ըստ աստուածագործ ծառայության սնեալ էր»[1], այսինքն՝ աստվածապաշտական ծառայության համար դաստիարակված։ Վաղ երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքի՝ «Մենակեաց լեռնակեաց կրօնս մտեալ» այսինքն միայնակ, լեռնաբնակ կրոնավորական կարգի մեջ մտած էր իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության և «բանջարաճաշակ և խարազանազգեստ» կենցաղի՝ Նիկոմաքոս ճգնավորի առաջնորդությամբ։ Երբ դարձավ չափահաս ու հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ունեցավ աշակերտների իր խումբը։ Հաղթահարեց ամեն տեսակ փորձություններ և ինքնազրկանքները «կամայական քաջությամբ տարեալ», , լուսավորեալ և պայծառացեալ» հոգեվիճակի հասավ։ Ըստ Ագաթանգեղոսի, նա նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր կրոնավորական օրինակելի հոգևոր կատարելության։ Քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաճախ կբացակայեր իր հայրապետական նստավայրից՝ երկրի ծայրամասերում կքարոզեր Աստծո խոսքը և ճգնակյաց կյանք կվարեր։ Տրդատ թագավորը հաշվի առնելով այս ամենը, մարդ ուղարկեց Արիստակեսի հետևից։ Երբ նրան ներկայացվեց թագավորի հրավերը, Արիստակեսը չէր ուզում հեռանալ իր մենաստանից մինչև որ քրիստոնյաների բազմությունը նրան համոզեց, որ «Աւելի լավ է, որ Աստուծո մշակութեան գործին նուիրուիս, քան մենակեաց անապատական կեանքին»։ Ուստի Արիստակեսը հետևեց Տրդատ թագավորի պատվիրակներին։ Երբ հասան Հայաստան, թագավորի հետ միասին փնտրեցին Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառում՝ Մանեայ Այր կոչված ճգնարանում։ Տրդատը խնդրեց Լուսավորչին, որպեսզի նա իր երկու որդիներին՝ Արիստակեսին և Վրթանեսին եպիսկոպոսներ ձեռնադրի։ Այս կապակցությամբ Օրմանյանը կավելացնի՝ «Ընդհանուր փափաքին վրայ, Արիստակես, իբրև աւելի հոգևորական անձ, մեծ եղբօրմեն առաջ եպիսկոպոսութեան կը կոչուէր և իր հօր հայրապետական պաշտօնին օգնական կը նշանակուէր»[2]։ Արիստակեսի մասին շատ դեպքեր կամ գործունեության դրվագներ հայտնի չեն։ Հիշատակության արժանի է նրա մասնակցությունը Առաջին համաքրիստոնեական ժողովին, որը գումարվել էր 325 թ-ի Նիկիա քաղաքում։ Նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսները՝ Հովհաննես Տիզբոնեցին, Հակոբ Մծբնացին, Եվթաղ Եդեսիացին և Ղեվոնդիոս Կեսարացին։ Նիկիայում իր մասին մի դեպք կպատմեն, մի խումբ արիոսականներ տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հյուծված կերպարանքը, կծաղրեին, թե Հայոց Եպիսկոպոսը ավելի շատ մշակի կնմանվի, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացի արորադիր եզները վերցնի և ծովը հերկի։ Արիստակես առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատ գետին։ Վերադարձին նա իրեն ծաղրողներին ասեց.
Aquote1.png Եթե դուք ալ ուղիղ հաւատք ունիք` գացէք հերկերուն վրայ սերմ ցանեցէք։
— Արիստակես Ա
Aquote2.png
Մարդիկ ամոթահար եղան և իրենց հարգանքը և համարումը ավելի մեծացավ[3][4]։ Արսիտակես Ա-ն վերադառնալով Մեծ Հայք, մնաց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս մինչև իր մահը 333 թ-ին։ Նրան հաջորդեց եղբայրը՝ Վրթանես Ա-ն։