«Առէջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Նոր էջ.
Հասուն առէջը մեծ մասամբ կազմված է փոշանոթից, կապից և առէջաթելից: Փոշանոթը հաճախ կազմ¬ված է եր...

մանր-մունր, հոդվածը բաժանվում է ավելի հոդվածների
Տող 1.
{{unreferenced}}

'''Առէջը''' [[ծաղկի]] արական [[օրգան]]ն է: Հասուն առէջը մեծ մասամբ կազմված է փոշանոթից, կապից և առէջաթելից: Փոշանոթը հաճախ կազմ¬ված է երկու զույգ փոշեպարկերից: Փոշանոթի ֆիզիոլոգիական ֆունկցիան այն է, որ նրա մեջ կատարվում է ծաղկափոշու զարգացումը և ձևավորումը:

Առէջաթելն ունի վերնամաշկ կուտիկուլայով կամ առանց կուտիկուլայի: Հերձանցքներ նրա վրա սովորաբար չկան: Արդեն բաժակաթերթերում հերձանցքներ քիչ կան, իսկ մեզոֆիլը դիֆերենցված չէ:

Հասուն առէջը մեծ մասամբ կազմված է փոշանոթից, կապից և առէջաթելից: Փոշանոթը հաճախ կազմ¬ված է երկու զույգ փոշեպարկերից: Փոշանոթի ֆիզիոլոգիական ֆունկցիան այն է, որ նրա մեջ կատարվում է ծաղկափոշու զարգացումը և ձևավորումը:

Առէջաթելն ունի վերնամաշկ կուտիկուլայով կամ առանց կուտիկուլայի: Հերձանցքներ նրա վրա սովորաբար չկան: Արդեն բաժակաթերթերում հերձանցքներ քիչ կան, իսկ մեզոֆիլը դիֆերենցված չէ:

== Առաջացումը և կազմությունը==
Առէջն առաջանում է ծաղկակիր ընձյուղի աճման կոնի թմբիկից: Առէջային մերիստեմատիկ սաղմնային թմբիկը սկզբում միանգամայն միատարր է, բայց նրա հետագա աճման ժամանակ դիֆերենցում է կատարվում: Հանդես է գալիս պրոկամբիալ խուրձը, որը սկիգբ է տալիս կապի միջով անցնող խրձին: Փոխադրող խուրձն ունի սպիրալային անոթներ և թույլ արտահայտված մաղանման խողովակներ։ Փոշանոթը կազմված է կապով միացած երկու փոշեպարկերից: Զարգացման առաջին ստադիայում նա ծածկված է վերնամաշկով որի արտաքին պատերը կուտինիզացված են, նրա պարունակությունը կազմում է պարենքիմային մեզոֆիլը, իսկ կենտրոնում անցնում է փոխադրող խուրձը:

Յուրաքանչյուր փոշեպարկի երկու մասերում մակերեսի տակ ոչ խոր հետզհետե սկսում է փոշանոթի բների (սպորանգիումների) հիմնադրումը: Այս բները կազմում են ավելի խոշոր բջիջներից` խոշոր կորիզակներով:

Այդ բջիջներն իրենցից ներկայացնում են արքեոսպորիումը: Նրա յուրաքանչյուր բջիջ բաժանվում է տանգենտալ միջապատով առաջացնելով, արտաքին պարիետալ և ներքին սպորոգեն բջիջներ: Պարիետալ բջիջները հաջորդական տանգենտալ բաժանումների միջոցով սկիզբ են տալիս`

ա. բջիջների ենթաէպիդերմալ ֆիբրոզային

բ. նրան հաջորդող անհայտ նշանակություն ունեցող ետզարգացող բջիջների շերտին,

գ. Պատող շերտին կամ տապետիումին:

Տապետիումն ամենաներքին շերտն է, որը կազմված է սպորոգեն բջիջների բների վրա հագցված մի շարք խոշոր, աղյուսաձև բջիջներց: Տապետիումի բջիջներն սկզբում միակորիզ են, հետո դառնում են բազմակորիզ, ըստ որում կորիզները կարող են միանալ` կազմելով պատող պոլիպլոիդ հյուսվածք: Բջիջները սովորաբար խիստ վակուոլանում են: Տապետիումի բջիջները շատ ճարպայուղ են պարունակում, որի կաթիլները գունավորված են նրա մեջ լուծված արտապլաստիդային կարոտինոիդներով: Այս նյութերը էական դեր են կատարում սպորների և գամետների առաջացման մեջ: Շատ բույսերի տապետիումի բջիջների պատերը լորձանում են, պրոտոպլաստները միաձուլվում են առաջացնելով այսպես կոչված` պերիպլազմոդիում` բազմակորիզ սիմպլաստ, որը ծաղկափոշու ձևավորման ժամանակ մասամբ թափանցում է սպորոգեն հյուսվածքի մեջ: Տապետիումի այսպիսի տիպը կոչվում է ամեոբոիդ: Այլ բույսերի մեջ սիմպլաստ չի կազմվում` բջջաթաղանթները նորմալ վիճակում են պահպանվելու հետևանքով, և այն ժամանակ այսպիսի տապետիումը կոչվում է սեկրետոր (արտաթորական): Սպորոգեն հյուսվածքի բջիջները բաժանվելով բազմանում են: Նրանք դառնում են ծաղկափոշու մայրական բջիջներ: Այդ բջիջներից յուրաքանչյուրն առաջացնում է միկրոսպորների (ծաղկափոշու բջիջների)` տետրադ: Եթե յուրաքանչյուր բաժանման ժամանակ տեղի է ունենում ցիտոկինեզ, այսինքն` նախ առաջանում է դիադ և հետո տետրադ, ապա մեյոզի այսպիսի տիպը կոչվում է հաջորդական:

Եթե ցիտոկինեզը կատարվում է միայն տետրադ առաջանալուց հետո, այսինքն` միջնապատերը հանդես են գալիս միանգամից, միայն երկրորդ բաժանումից հետո, ապա մեյոզի այսպիսի տիպը կոչվում է միաժամանակյա:

Պերիպլազմոդիումը բաշխվում է տետրադի բջիջների միջև, նպաստելով նրանց սնմանը: Նորմալ միկրոսպորոգենեզի ժամանակ բնի սահմաններում տետրադեների առաջացումը տեղի է ունենում նույնաժամանակի (սինխրոն): Տապետումի քայքայման հետևանքով բնի խորշը մեծանում է, միկոսպորները փխրունանում, կլորանում են, բայց որոշ ժամանակ մնում են քառյակներով։ Երկշաքիլների տետրադը տետրաեդրի ձև ունի, այնպես որ միկրոսկոպով դիտելիս, տետրադի դիրքը որոշելու ժամանակ, երեք միկրոսպոր երևում են եռանկյան ձևով, իսկ չորրորդ միկրոսպորը այլ հար¬թության վրա է գտնվում։ Ըստ որում երկշաքիլներին սովորաբար հատուկ Է ցիտոկինեզի միաժա-մանակյա տիպը: Միաշաքիլ բույ¬սերի բոլոր չորս միկրոսպորները մի հարթության վրա են գտնվում, իսկ ցիտոկինեզի տիպը նրանց մոտ առավելապես հաջորդական Է։ Հետագայում տետրադներր քայքայվում են, և բնում գտնվում է ծաղկափոշու անկանոն զանգ¬ված որը կազմված է ինքնուրույն բջիջներից միկրոսպորներից: Երբեմն տետրադները չեն քայքայվում, այլ մնում են իրար հետ միացած և իրար կպչում են որպես ծաղկակափոշու ընդհանուր մի գունդ պոլինիում (օրինակ խոլորձների մեջ), կամ մնում են ամբողջ տետրադներով ինչպես կեռոնի մեջ է: Այստեղ նկարագրված է միկրոսպորոգենեզի առավել տարածված տիպը:

Իհարկե, կան զանազան շեղումներ: Այսպես, օրինակ, բոշխազգիների ընտանիքում ծաղկափոշու մայրական բջիջը տետրադ չի առաջացնում, այլ հենց փոխարկվում է միկրոսպորի: Նրա մեջ կորիզը կրկնակի բաժանվում է առանց ցիտոկինեզի, այդ չորս կորիզներից մնում է մեկը, մնացած երեքը ետ զարգանում, այնպես որ միկրոսպորը մնում է միաբջիջ: Այս երևույթը, իհարկե, ըստ ծագման երկրորդային Է:

[[Կատեգորիա:Բույսի անատոմիա]]
[[Կատեգորիա:Բույսի սեռականություն]]
[[Կատեգորիա:Բազմացման համակարգ]]

[[ar:سداة]]
== Միկրոսպորոգենեզ, փոշեհատիկի կազմությունը և ձևը ==
[[ca:Estam]]
Հասունացած ծաղկափոշու բջիջը (միկրոսպորը) միակորիզ է և ունի կրկնակի թաղանթ: Արտաքին թաղանթը կոչվում է էքզին: Նա հաստացած, երբեմն շերտավոր թաղանթ Է զանազան ելուստներով բշտիկների, թմբիկների և դրանց նման տեղական հաստացումների ձևով կամ, ընդառակն, ունի փոսիկներ: Այս գոյացությունների նշանակությունը հանդես է գալիս ծաղկափոշու փոխադրվելու ժամանակ: Այս ռելյեֆային գույացությունների շնորհիվ նա ավելի հեշտ Է պահվում վարսանդների սպիների վրա:

[[cs:Tyčinka (botanika)]]
Հազվագույտ չեն, սակայն, հարթ թաղանթները: Էքզինը, որը սկզբում կազմված է պեկտիններից, ներծծվում է կուտինին մոտ կանգնած մի ինչ որ նյութով, որից տարբերվում է նրանով, որ ջրի համար թափանցելի է մնում: Հենց կուտինի թափանցելիության հետևանքով է, որ որոշ բույսերի (հացազգիների) ծաղկափոշին խոնավ միջավայրում պայթում է: Բացի դրանից,նրա մեջ ներծծվում է յուղ` կարոտինոիդների հետ միասին, որ մեծ նշանակություն ունի ծաղկափոշու ծլման համար: Նորմալ ծաղկափոշու էքզինը հաճախ հոծ չի լինում, այլ ունենում է մեկից մինչև մի քանի անցք` ծակոտիներ կամ ճեղքեր: Թաղանթի հիմնական նյութը հանդիսանում է պոլլենին ածխաջուրը, որի բանաձևն C90H144O24: Ածխածնի մեծ պարունակությունը սպորների, մանավանդ պտերանմանների սպորների թաղանթներում` բացատրում է, թե ինչու սպորների կու¬տակումից կազմված քարածուխը բարձր որակ ունի: Բացի պոլլենից, թաղանթում կա շատ ցելյուլոզ:

[[de:Staubblatt]]
Ծաղկափոշու ներքին թաղանթը կոչվում է ինտին: Նա կազմված է պեկտինային նյութերից: Ինտինը բարակ պարկի ձևով պատում է ծաղկափոշու պրոտոպլաստը: էքզինի անցքերի դիմաց ինտինան հաս¬տացումներ է առաջացնում, որոնք մինչև ծաղկափոշու ծլումը փակում են մուտքը դրսից:

[[et:Tolmukas]]
Ծաղկափոշու բջիջների մեծությունը, ձևը, մակերեսը այնքան բնորոշ են, որ ծաղկափոշով կարելի է որոշել բույսերի տեսակները: Ծաղկափոշու բջիջները լինում են կլոր, ինչպես լոբունը, դեղին առվույտինը, մատնունունը և այլն, երկարավուն և բիսկվիտաձև, ինչպես գազարինը, կողավոր, ինչպես ճարճատուկինը, եռանիստ, ինչպես լորենունը և այլն: Ըստ էքզինի մակերեսի բնույթի ծաղկափոշու բջիջները լինում են հարթ, ինչպես կարմիր երեքնուկինը, իշառվույտինը, սոխինը, հաղարջենունը, եգիպտացորենինը և այլն, հատվածավորված, ինչպես եղեսպակինը, վիշապագլխինը, ֆացելիայինը և այլն, փշիկավոր, ինչպես արևածաղկինը, գեղավերինը և այլն, թմբիկավոր, ինչպես կռոտուկինը և այլն, փոսիկավոր, ինչպես գազարինը, ծվծվուկինը, եգիպտացորենինը, լորենունը, ձմերուկինը և այլն: Ծաղկափոշու հատիկները մեծությամբ խիստ տարբերվում են: Ծաղկափոշու խոշոր հատիկներ ունեն դդումը (մինչև 150— 200 միկրոն) տուղտազգիները (մինչև 165 միկրոն): Բույսերի մեծ մասի միջին մեծության ծաղկափոչու բջիջն ունի 15-ից մինչև 50 միկրոն:

[[en:Stamen]]
Փոշանոթում ծաղկափոշու հասունացման ժամանակ փոշեբներում զույգ-զույգ միանում են ընդհանուր խորշով և, վերջապես, պսակները բացվում են` ծաղկափոշու դուրս գալու համար։ Փոշանոթների բացվելը մեծ մասամբ պայմանավորված է էպիդերմիսի` վարնամաշկի բջիջների կծկվելով չորանալու ժամանակ, և ֆիբրոզային շերտի բարակապատ հատուկ շերտերի պատռվելով: Այն տեղի է ունենում տարբեր եղանակներով, փոշանոթները մեծ մասը երկայնական ճեղքով են բացվոում: Հաճախ նաև փոշանոթի գագաթին կլոր անցք կամ նեղ ճեղք է առաջանում։ Ծաղկափոշու դուրս գալու ճեղքը երկսեռ ծաղիկների մեջ կարող է առաջանալ ինչպես դեպի վարսանդի սպին դարձած կողմից (ինքնափոշոտվողներից շատերի ծաղիկներում) այնպես էլ սպիի հակառակ կողմից (խաչաձև փոշոտվողների ծաղիկներում)։ Միկրոսպորների (ծաղկափոշու) առաջացումով վերջանում է ծածկասերմների անսեռ բազմացումը։ Միկրոսպորը ծլում է դեռևս մայրական բույսի վրա։ Ծլելու ժամանակ միկրոսպորի կորիզը բաժանվում է միտոզով, որի հետևանքով երկու կորիզ է առաջանում։ Նրանք ըստ մեծության և ֆիզիոլոգիական առումով, միանման չեն: Ավելի խոշոր և կլորավուն կորիզը խոշոր կորիզակով, կոչվում է վեգետատիվ: Մյուսը` հաճախ իլիկաձև, քրոմատինով հագեցած կորիզը, որի շուրջն առանձնանում է ցիտոպլազմայի իր մասը կոչվում է գեներատիվ:

[[es:Estambre]]
Այսպիսով` միկրոսպորի ծլման հետևանքով ստացվում է արական գամետոֆիտ, որը կազմված է դեռևս միկրոսպորի թաղանթի մեջ պարփակված մեկ վեգետատիվ և մեկ գեներատիվ բջիջներից: Շատ բույսերի գեներատիվ, բջիջը դեռևս միկրոսպորի թաղանթում բաժանվում առաջացնում և երկու սերմնաբջիջ կամ սպերմներ է: Նրանց ձևը բազմազան Է` ձգված, սպիրալաձև, գնդաձև և այլն: Սպիրալաձև սերմնաբջիջը շատ հիշեցնում է սպերմատոզոիդը: Ֆունկցիորեն սերմնաբջիջը նույն սպերմատոզոիդն է, բայց մտրակեր չունի, այնուամենայնիվ սովորաբար շարժունություն ունի, ինչպես և ընդհանրապես բջջակորիզները, բայց սերմնաբջիջների կորիզներն ավելի շար¬ժուն են: Ծածկասերմների ծաղկափոշին կարող է լինել երկկորիզ կամ եռակորիզ: Գեներատիվ բջջի կոըիզը դեռևս ծաղկափոշու մեջ բաժանվում է և երկու սերմնաբջիջ է տալիս: Շատ բույսերի գեներատիվ կորիզը բաժանվում է ծաղկափոշու խողովակում: Եռակորիզ ծաղկափոշին հատուկ է հացազգիների, բարդածաղիկների, մեխակազգիների, թելուկազգիների և այլ ընտանիքներին: Երկկորիզ ծաղկափոշին հատուկ է ոլորձազգիներին, խլածաղկազգիներին, ճրագախոտազգիներին և այլ ընտանիքներին:
[[eo:Stameno]]
Ծածկասերմների մեծ մասի սերմնորդները բջիջներ են, այսինքն ունեն իրենց ցիտոպլազման: Բջիջները կենդանի վիճակում ներկելու նոր մեթոդները ցույց են տալիս, որպես կանոն, ցիտոպլազմայի առկայությունը սերմնորդների մեջ (Ֆինն, Կոստրյուկովա):

[[eu:Estamine]]
[[fa:پرچم (گیاه)]]
[[fr:Étamine]]
[[gl:Estame]]
[[hi:पुंकेशर चक्र]]
[[io:Stamino]]
[[id:Benang sari]]
[[is:Fræfill]]
[[it:Stame]]
[[jv:Stamen]]
[[ka:მტვრიანა]]
[[la:Stamen]]
[[lt:Kuokelis]]
[[nl:Meeldraden]]
[[ja:雄蕊]]
[[no:Pollenbærer]]
[[pl:Pręcik (botanika)]]
[[pt:Estame]]
[[ru:Тычинка]]
[[sr:Прашник]]
[[fi:Hede]]
[[sv:Ståndare]]
[[tr:Erkek organ (çiçek)]]
[[uk:Тичинка]]
[[ug:چاڭدان]]
[[zh:雄蕊]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առէջ» էջից