«Հարվարդի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 2148715 խմբագրումը, որի հեղինակն է՝ Annaamc (քննարկում) մասնակիցը պատճենված է http://www.diplom.am/am/helper/%D5%A1%D5%B4%D
Տող 38.
 
Հարվարդի «Հարվարդ Կրիմսոն» համալսարանային ակումբը [[Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա|համալսարանային առաջնությունների]] (NCAA) շրջանակներում հանդես է գալիս 41 [[սպորտ]]աձևերում։
 
Համալսարանի պատմությունը սկսվում է Հարվարդի քոլեջի հիմնադրման պահից, ինչի որոշումն ընդունված էր Մասաչուսեթսի բնակավայրի Գերագույն Դատարանի կողմից: Անվանումը քոլեջը ստացել է ի պատիվ իր առաջին հովանավոր Ջոն Հարվարդի՝ երիտասարդ նախարարի, որն իր մահից հետո 1638 թվականին նոր ուսումնական հաստատությանը ժառանգություն թողեց իր ունեցվածքի կեսն ու գրադարանը: Պատմականորեն այդ գրադարանը դարձավ մայրցամաքի երկրորդ ազգային գրադարանը:
 
1643 թվականի բրոշյուրում Հարվարդի նշանակությունը սահմանված էր հետևյալ կերպ.«Գիտելիքների փնտրման և սերունդներին դրանց փոխանցման համար, իսկ այդ ուղուց վախեցողները թող շարունակեն անգիտակցաբար ապավինել եկեղեցու հրաշքներին»: Մինչև 19-րդ դարի վերջը Հարվարդի համալսարանի ուսումնական կուրսում զբաղեցնում էին Աստվածաշունչն ու հին լեզուները, 18-րդ դարի վերջից սկսեցին դասավանդվել նույնպես և նոր լեզուները և մաթեմատիկան: Դեռ 19-րդ դարի սկզբներին քոլեջն իրենից ներկայացնում էր արտոնյալ միջնակարգ դպրոց, այնտեղ ընդունվում էին սովորաբար 14 տարեկան սովորողները:
 
Ուսումնական կուրսը պարտադիր էր բոլորի համար: Քոլեջը փաստացիորեն համալսարանի վերածվեց 19-րդ դարի 1-ին քառորդում, երբ Հարվարդի քոլեջին միացան բժշկական և իրավաբանական ֆակուլտետները: Ուսումնական պլանը ընդարձակվեց, մտցվեց պատմության, քաղաքական տնտեսագիտության, քիմիայի, երկրաբանության և այլ առարկաների ուսումնառությունը:
 
19-րդ դարի 2-րդ քառորդից Հարվարդի համալսարանը, որտեղ դասավանդում էին երևելի գիտնականներ, դարձավ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքի մշակութային կյանքի կենտրոնը: Հարվարդի համալսարանի զարգացման գործում կարևոր դեր խաղաց ամերիկյան մանկավարժ Չ. Էլիտոնը, ով 1869-ից 1909թթ.-ին զբաղեցնում էր համալսարանի նախագահի պաշտոնը:
Հարվարդի առաջին շրջանավարտները ինը ուսանող էին, որոնք սովորում էին միակ դասախոսի մոտ անգլիական համալսարանների ավանդական ծրագրով, որտեղ գերակշռում էին փիլիսոփայական գիտակարգերը:
 
Այժմ համալսարանն ունի մի քանի սեփական թանգարան, որոնց թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության և երկրաբանության, հնաբանության և ազգագիտության: Համալսարանն ունի ոչ միայն սեփական բուսաբանական այգին, այլ նաև սեփական անտառը, որը տարեց տարի ուսումնասիրում են կենսաբանները: Այստեղ է և աշխարհի ամենամեծ ազգային գրադարանը, կենտրոնական գրքերի ժողովածուից բացի կան առանձին գրադարաններ: Ամենից շատ Հարվարդը հպարտանում է իր գիտական նվաժումներով, այդ թվում և աշխարհահռչակ բժշկական ֆակուլտետի մշակումներով:
 
== Քոլեջներ և ֆակուլտետներ ==
Համալսարանում 12 քոլեջ և ֆակուլտետներ են՝
 
1.Արվեստների և գիտությունների ֆակուլտետ, որը ներառում է ճարտարագիտական և կիրառական գիտությունները
 
2.Բժշկական ֆակուլտետ, որը ներառում է բժշկության ֆակուլտետը և ատամնաբուժության ֆակուլտետը
 
3.Աստվածաբանության Հարվարդի ինստիտուտ
 
4.Իրավաբանական գիտությունների Հարվարդի ինստիտուտ
 
5.Բիզնեսի Հարվարդի ինստիտուտ
 
6.Դիզայնի ասպիրանտուրա
 
7.Մանկավարժական գիտություննրի ասպիրանտուրա
 
8.Առողջապահության ինստիտուտ
 
9.Ջոն Ֆ. Քենեդիի անվան վարչության ինստիտուտ
 
 
== Ֆինանսական օժանդակություն ==
 
ԱՄՆ-ի և միջազգային ուսանողներին տրամադրվում են գրանտներ ու կրթաթոշակներ, հիմնվելով առանձին ընտանիքների ֆինանսական կարիքների վրա և ուսանող-բակալավրերի 50 տոկոսը ստանում է ֆինանսական օգնության ձևերից որևէ մեկը (գրանտ, կրթաթոշակ, կրեդիտ, աշխատանք համալսարանի տարածքում): Ընտանիքները, որտեղ տարեկան եկամուտը չի գերազանցում 60,000 ԱՄՆ դոլարը, ընդհանրապես ազատվում են ուսման վճարից:
 
 
== Արտաքին հղումներ ==
Տող 81 ⟶ 43՝
* [http://www.harvard.edu/ Պաշտոնական կայք]
* [http://m.harvard.edu/home/ Պաշտոնական հեռախոսային կայք]
 
* [http://www.diplom.am/am/helper/%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/ Ամերիկյան համալսարաններ]
[[Կատեգորիա:Ամերիկյան համալսարանների ասոցիացիա]]
[[Կատեգորիա:Հարվարդի համալսարան|Կատեգորիա]]