«Ֆաբրիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆաբրիկա''' (լատ․ fabrica — արհեստանոց, faber - արհեստավոր), արդյունաբերական ձեռնարկությու...»:
(Տարբերություն չկա)

13:57, 26 հունվարի 2014-ի տարբերակ

Ֆաբրիկա (լատ․ fabrica — արհեստանոց, faber - արհեստավոր), արդյունաբերական ձեռնարկություն, որը հիմնվում է մեքենաների համակարգի կիրառման վրա, խոշոր մեքենայական արտադրության ձև։ Քաւլանտ․ իմաստով «ֆաբրիկա» և «գործարան» հասկացությունները նույնացվում են։ Սովորաբար

Ֆաբրիկա են կոչվում թեթև և արդյունահանող արդյունաբերության ձեռնարկությունները։ Պատմականորեն ֆաբրիկան հաջորդել է մանուֆակտուրային, առաջացել XVIII դ․ վերջին երրորդի և XIX դ․ 1-ին քառորդի արդյունաբերական հեղաշրջման հետևանքով։ Մանուֆակտուրային արհեստանոցից ֆաբրիկային անցնելու ելակետ է ծառայել բանող մեքենայի առաջացումն ու մեքենաների համակարգի զարգացումը։ Մանուֆակտուրայից ֆաբրիկայի անցման հետ կապիտալիստական արդյունաբերությունը թևակոխում է խոշոր մեքենայական արտադրության փուլը։

Ֆաբրիկային արտադրությունն աշխատանքի միջոցների կատարելագործման հետ անընդհատ ձևափոխվում է։ Նրանում խոշոր տեղաշարժեր կատարվեցին արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում։ Որպես ձեռնարկության ավանդական ձև` ֆաբրիկան (գործարանը) իր տեղն ավելի ու ավելի է զիջում ձեռնարկությունների համալիրին և դառնում դրա տեխնոլոգիական օղակը։