«Ցեմենտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
ճշտումներ |
||
Տող 1.
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-91433-0002, Clausnitz, LPG, Bau eines Stalls.jpg|մինի|Պատրաստի ցեմենտը բեռնում են սայլակի մեջ]]
Ցեմենտը հայտնի է հնադարից։ Առաջին արհեստական կապակցանյութերը՝ [[գիպս]]ը և [[կիր]]ը, օգտագործել են
Ցեմենտի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսն ընդգրկում է․ հումքային նյութերի արդյունահանում կամ որպես հումք արդյունաբերական մնացուկների օգտագործում, ջարդում և մանր աղացում, որոշակի բաղադրության համասեռ հումքախառնուրդի պատրաստում, թրծում մինչև եռակալումը (1450—1550°C ջերմաստիճանում), ստացված կլինկերի նուրբ մանրում՝ ցեմենտին անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար փոքր քանակությամբ գիպսի և ակտիվ միներալային հավելանյութերի կամ այլ նյութերի հետ։ Տարբերում են ցեմենտի արտադրության չոր, թաց և համակցված եղանակներ, որոնց ընտրությունը պայմանավորված է գլխավորապես տեխնիկատնտեսական ցուցանիշներով։Ցեմենտի արտադրության չոր եղանակի դեպքում հումքանյութերը (կիր և կավ) աղացներում (մանրման և աղացման պրոցեսում) չորացվում են և փոխակերպվում հումքալյուրի։ Վերջինի բաղադրությունը ճշտելուց հետո այն ենթարկում են թրծման։ Կլինկերի թրծման ժամանակակից պտտվող խողովակավառարանները, որպես կանոն, հանդերձվում են միջվառարանային ջերմափոխանակիչներով, որոնցում իրականացվում է հումքախառնուրդի տաքացումը և մասնակի ածխածնազերծումը։ Կլինկերի թրծման համար ջերմության ծախսը կազմում է 750—850 կկալ/կգ։ Թաց եղանակի դեպքում աղացներում հումքային բաղադրիչների մանրումն իրակա նացվում է ջրի առկայությամբ։ Ստացված հումքազանգվածն աչքի է ընկնում բարձր համասեռությամբ և 35—45% խոնավությամբ։ Քիմիական բաղադրությունը ճշտելուց հետո հումքազանգվածը (շլամը) թրծում են։ Վառարանում, շլամից ջրի գոլորշիացման հաշվին մեծանում է թրծման համար ջերմության ծախսը՝ կախված խողովակավառարանի չափերից և կոնստրուկցիա յից, այն կազմում է 1300—1600 կկալ/կգ։ Համակցված եղանակի դեպ քում հումքախառնուրդը պատրաստվում է թաց եղանակի սխեմայով, այնուհետև վակուումքամիչներում կամ վակուումմամլիչներում ջրազրկվելուց հետո կաղապարվում է և թրծվում (կլինկերի թրծման համար ջերմության ծախսը 1000 կկալ/կգ է)։<br />
Ըստ ամրության ցեմենտը բաժանվում է մակնիշների։ Մակնիշը որոշվում է ցեմենտի և նորմալ (քվարցային) ավազի 1։3 կշռային հա րաբերությամբ շաղախից պատրաստված 40x40x160 մմ չափերի փորձանմուշների (28 օր ջրում պնդանալուց հետո) ծռման և դրանց կեսերի սեղմման դեպքում ամրության սահմաններով։ Հատուկ ցեմենտների դեպքում թույլատրվում է շաղախի բաղադրամասերից նմուշների պատրաստման և պնդացման եղանակների փոփոխություն։
{{ՀՍՀ}}
|