«Գրանիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (15), ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
ճշտումներ, լուսանկար
Տող 1.
[[Պատկեր:Granite gran violet.jpg|մինի|Գրանիտ]]
'''Գրանիտ''', (լատիներեն {{lang-lat|granum}} — հատիկ), հրաբխային [[ապար]] է, որն ամենատարածվածն է մայրցամաքային երկրակեղևում։ Այն բյուրեղային, մեծ, միջին և փոքր հատիկներով զանգվածային հրաբխային ապար է։
 
Գրանիտն ունի բարդ բաղադրություն։ Հիմնականում կազմված է դաշտային [[սպաթ]]ից, [[փայլար]]ից և [[կվարց]]ից։ Կախված այս հանքանյութերի հարաբերակցությունից՝ գրանիտն ընդունում է զանազան գույներ։ Առավել տարածված են մոխրագույն և սև գրանիտները, բայց պատահում են նաև վարդակարմիր, սպիտակ, դեղին և կանաչ երանգներ։
 
Գրանիտը վաղուց օգտագործվում է որպես շինարարական [[քար]] շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավական պարզ եղանակի։
Արդյունահանվող գրանիտի մոտ կեսն իր կիրառությունն է գտնում որպես [[բլոկ]], [[սալիկ]] կամ «[[սլեբ]]», որպես զանազան ապրանքներ՝ հուշարձաններ և [[Ճարտարապետություն|ճարտարապետական]] փոքր ֆորմաներ, իսկ մյուս կեսն օգտագործվում է կտրտված, մանրացված վիճակում։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն գրանիտի հիմնական առավելությունը արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմանում է մինչև 800°С ջերմաստիճանի։ Բնական հանքանյութերի մեջ այն երրորդ տեղն է զբաղեցնում իր ամրությամբ բյուրեղներից և կվարցիտներից հետո։ Բացի այդ, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։
Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ։ Այն օպտիմալ է էքստերիերի /արտաքին/ երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար։ Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարման համար, հատկապես՝հատկապես այնտեղ, որտեղ պետք է համատեղել էսթետիկան և ամրությունը։
 
{{ՀԲ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրանիտ» էջից