«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:NeutrophilerAktion.png|thumb|upright|Ֆագոցիտոզ]]
[[Մանրէ]]ների աշխարհը խիստ բազմազան է։Յուրաքանչյուր մանրէ ունի իր մենահատուկ,այսպես ասած հակածնային կառուցվածքը և կրում է օրգանիզմի համար օտարածին [[գենետիկա]]կան տեղեկատվություն։Որպես '''հակածին''' (անտիգեն) կարող են հանդես գալ [[բակտերիաներ]]ը,[[վիրուսներ]],[[սպիտակուց]]ային բնույթի թույներ,ուրիշ բարձրամոլեկուլային օրգանական միացություններ։Օրգանիզմում կան հատուկ բջջային համակարգեր,որոնք ընկալում են <<թշնամու>> հակածինների ներթափանցումը,վերափոխում իրենց նյութափոխանակությունն ու մշակում հատուկ հակամարմիններ։Այդ [[բջիջ]]ները ֆագոցիտներն են,որոնք լափում են օտարածին մարմնին,վերլուծում նրա բնույթն ու օրգանիզմը նախապատրաստում մշակելու մենահատուկ հակամարմիններ ընդդեմ տվյալ հակածնի։Հակամարմնի վրա կան հատվածներ,որոնց իրենց ուրվագծով համապատասխանում են հակածնի հատուկ խմբերին։Այս առումով հակածինն ու հակամարմինն իրար համընկնում են այնպես, ինչպես <<բանալին կողպեքին>>Հակածնի հետ առաջին հանդիպումից հետո օրգանիզմն արդեն <<նախազգուշացված>> է ու նախապատրաստված տվյալ հակածնի հետ կրկին հանդիպելու։Եթե նույն օտարածին մարմինը երկրորդ անգամ է ներթափանցում օրգանիզմ,ապա հակամարմինների մի ամբողջ <<բանակ>> ուղղվում է դեպի հակածինները։
 
== Ագլյուտինոգեն-ագլյուտինին փոխազդեցությունները ==
 
Էրիթրոցիտների թաղանթի վրա կան բարդ միացություններ,որոնք օժտված են հակածնային հատկություններով:Դրանք կարող են փոխազդել արյան պլազմայի հատուկ [[սպիտակուց]]ների հետ,որոնք հանդես են գալիս որպես հակամարմիններ:
 
Հակածին-հակամարմին ռեակցիայի հետևանքով տեղի է ունենում էրիթրոցիտների սոսնձում՝ '''ագլյուտինացիա''':Ըստ այս երևույթի անվան,էրիթրոցիտների թաղանթի հակածինները կոչվում են '''ագլյուտինոգեններ''',իսկ պլազմայի հակամարմինները՝ '''ագլյուտինիններ''':
[[Պատկեր:ABO blood group diagram.svg|thumb|right|Արյան խմբերը ըստ ABO համակարգի]]
== Արյան խմբեր ==
[[Պատկեր:Blood Compatibility.svg|thumb|Արյան խմբերի համատեղելիության գծապատկեր]]
Դեռ դարասկզբին մարդկանց էրիթրոցիտներում հայտնաբերվել է երկու տեսակ ագլյուտինոգեն,որոնք նշվում են [[լատիներեն]] A և B տառերով,իսկ պլազմայում երկու տեսակ ագլյուտինին՝ α և β:Գիտնականները բացահայտել են,որ α ագլյուտինը սոսնձվում է միայն A,իսկ β-ն՝ B ագլյուտինոգեն կրող էրիթրոցիտներ:Սոսնձված էրիթրոցիտների քայքայվում են,տեղի է ունենում '''հեմոլիզ''':
{| class="wikitable"
|-
! Донор
/Реципиент
!! O(I) !! A(II) !! B(III) !! AB(IV)
|-
| O(I) || {{Y}} || {{Y}} || {{Y}} || {{Y}}
|-
| A(II) || {{N}} || {{Y}} || {{N}} || {{Y}}
|-
| B(III) || {{N}} || {{N}} || {{Y}} || {{Y}}
|-
| AB(IV) || {{N}} || {{N}} || {{N}} || {{Y}}
|}
 
Մարդկանց [[արյուն]]ն ըստ նշված ագլյուտինոգենների ու ագլյուտինինների պարունակության բաժանվում է 4 խմբի,որոնք նշվում են հռոմեական թվերով կամ ըստ պարունակած ագլյուտինոգենի անվան:
 
* α և β: առաջին ([[Արյան խումբը 0|0]])
* A և β: երկրորդ ([[Արյան խումբը A|A]])
* α և B: երրորդ ([[Արյան խումբը B|B]])
* A և B: չորրորդ ([[Արյան խումբը AB|AB]])
 
I խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին,ուստի նրանք կոչվում են '''ունիվերսալ դոնորներ''',իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են '''ուներսալ ընդունողներ''' (ռեցիպիենտ):
 
 
[[Կատեգորիա:Արյուն]]