«Կյուրեղ և Մեթոդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (15) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[File:Kyrill&Method.jpg|thumb|Կիրիլ և Մեֆոդի]]
'''Կիրիլ և Մեֆոդի''', սլավոնական լուսավորիչներ, քրիստոնեության քարոզիչներ, սլավոնական այբուբենի ստեղծողները, ժամագրքերը հունարենից սլավոներենի առաջին թարգմանիչները։ Կիրիլը (մինչև [[869]] թ.-ին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին) , մոտ [[827]]-[[869]] թթ.) և նրա ավագ եղբայր Մեֆոդին (մոտ [[815]]-[[885]] թթ.) ծնվել են [[Մալոնիկ]]ում (Մոլոն)։ Կիրիլը կրթություն է ստացել [[Կոնստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] , բյուգանդական կայսր Միքայել երրորդի արքունիքում։ Տիրապետել է սլավոներենին, հունարենին , լատիներենին , եբրայերենին և արաբերենին ։արաբերենին։
ՄովորելՍովորել է նաև Կոստանդնուպուսի [[Մագնավրա]] բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայություն։ [[850]]-ական թթ. եղել է [[Սիրիա]]յում, որտեղ հաղթել է մահմեդականների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։
Մեֆոդին վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք։ [[863]] թ.-ին բյուգանդական կայսրը Կիրիլին և Մեֆոդիին ուղարկել է [[Մորավիա]]՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կիրիլը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեֆոդիի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։
Կիրիլը և Մեֆոդին [[866]] / [[867]] թ.-ին Հռոմի պապ [[Նիկողայոս առաջին]]ի հրավերով մեկնելով [[Հռոմ]]՝ ճանապարհին Բլատենսյան իշխանությունում նույնպես տարածել են սլավոնական գիրն ու աստվածաբանական ծեսերը։ Հռոմում Կիրիլը վախճանվել է։ Մեֆոդին եղել է Մորավիայի և [[Պանոնիա]]յի արքեպիսկոպոսը։ [[882]]-[[884]] թթ.-ին ապրել է [[Բյուզանդիա]]յում, այնուհետև վերադարձել Մորավիա և զբաղվել Աստվածաշնչի սլավոներեն թարգմանությամբ։ Կիրիլը և Մեֆոդին իրենց գործունեությամբ հիմք են դրել սլավոներեն գրին ու գրականությանը։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Սլավոնացի թարգմանիչներ]]