«Ռադիոլոկացիոն կայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5.
 
== Կառուցվածք ==
Հիմնական հանգույցներն են հաղորդիչը և ընդունիչը, որոնք կարող են տեղադրվել նույն կետում, այսպես կոչված, համատեղված ռադիոլոկացիոն կայաններ, կամ որոշակի հեռավորության վրա՝ երկդիրք և բազմադիրք ռադիոլոկացիոն կայաններ։ Կարևորագույն հանգույցներից է էլեկտրոնաճառագայթային ինդիկատորը , որի օգնությամբ ընդունիչի ելքում ստացված [[Իմպուլս (շարժման քանակ)|իմպուլս]]ով որոշվում է նշանակետի տարածական դիրքը։
 
== Օգտագործում ==
XX դարի 70-ական թթ․ կեսերից ինդիկատորներն օգտագործվում են ԹՀՄ-ների հետ, որոնք թույլ են տալիս մեծացնել ռադիոլոկացիոն կայանի խանգարումակայունությունը, ավտոմատացնել ռադիոլոկացիոն դիտման և ազդանշանների մշակման պրոցեսը։ ռադիոլոկացիոնՌադիոլոկացիոն կայանի հիմնական պարամետրերնեն չափման ճշգըրտությունը, չափվող մեծությունների սահմանային արժեքները (առավելագույն և նվազագույն հեռավորությունները, դիտման սեկտորի լայնությունը, դիտման ժամանակամիջոցը, լուծունակությունը), խանգարումակայունությունը, ռադիոլոկացիոն կայանի զանգվածը, չափսերը, էլեկտրասնուցման [[հզորություն]]ը։ Առաջին ռադիոլոկացիոն կայանները ստեղծվել են [[1936]]-ին, [[Մեծ Բրիտանիա]]յում և օգտագործվել [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում ([[1939]]—[[1945]])՝ գերմանական ռազմաօդային օբյեկտների հայտնաբերման և ոչնչացման համար։ ԽՍՀՄ-ում [[ինքնաթիռ]]ների ռադիոհայտնաբերման առաջին փորձերն արվել են [[1934]]-ին։ Սպառազինության մեջ կիրառվող առաջին ռադիոլոկացիոն կայանների արդյունաբերական թողարկումն սկսվել է [[1939]]-ին։ Առաջին իմպուլսային ռադիոլոկացիոն տեղակայանը փորձարկվել է [[1937]]-ին։ Իմպուլսային ռադիոլոկացիոն կայանների արդյունաբերական թողարկումն սկսվել է [[1940]]-ին։ Ընդունված է ռադիոլոկացիոն կայանների հետևյալ դասակարգումը, ըստ տեղադրման վայրի՝ երկրային, ծովային, ինքնաթիռի, ար բանյակիարբանյակի և այլն, տեխնիկական պարամետրերի, կիրառման բնագավառների։ Տեխնիկական բնութագրերն են․ [[էլեկտրամագնիսական ալիք]]ի երկարությունը մետրային, դեցիմետրային, սանտիմետրային, միլիմետրային ռադիոլոկացիոն կայաններ, օպտիկական լոկացիոն կայաններ), աշխատանքային ռեժիմը (իմպուլսային և անընդհատ ճառագայթումով ռադիոլոկացիոն կայաններ), զոնդող ազդանշանների տեսակը և դրանց ընդունման ու մշակման սկզբունքները, հիմնական հանգույցների կարևորագույն պարամետրերը։
 
=== Տեսակներ ===