«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (25) oգտվելով ԱՎԲ
Տող 40.
 
== Տեսակներ ==
Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն ({{lang-lat|Triticum urartu}}), և մեկ մշակովի՝ միահատիկ ցորեն ({{lang-lat|Triticum}}) տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ արարատյան ցորեն ({{lang-lat|Triticum araraticum}}), վայրի հաճարը (Triticum dicoccoides), մշակովիներից՝ Տիմոֆևևի ցորեն ({{lang-lat|Triticum timopheevi}}), կոլխիդական երկհատիկ ցորեն ({{lang-lat|Triticum pala£o-colchicum}}), սովորական հաճարը ({{lang-lat|Triticum dicoc- cum}}), կովկասյան ցորեն ({{lang-lat|Triticum persicum}}), կարծր ցորեն ({{lang-lat|Triticum durum}}), տուրգի դում կամ անգլիական ցորեն ({{lang-lat|Triticum turgidum}}), արևելյան ցորեն ({{lang-lat|Triticum էսranicum}}), լեհական ցորեն ({{lang-lat|Triticum polonicum}}), հաբեշական ցորեն ({{lang-lat|Triticum aethiopicum}}), սպահանական ցորեն ({{lang-lat|Triticum ispahani-
cum}})։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մախի ցորեն ({{lang-lat|Triticum macha}}), կիսահաճարը կամ ճոնը ({{lang-lat|Triticum spelta}}), փափուկ ցորեն ({{lang-lat|Triticum aestivum}}), կունդիկ ցորեն ({{lang-lat|Triticum compactum}}), կլորահատիկ ցորեն ({{lang-lat|Triticum sphaerococcum}}), Վավիլովի կամ Վանի ցորեն ({{lang-lat|Triticum}})։
 
== Ծագում ==
Ցորենի շատ տեսակների հայրենիքը Անդրկովկաս է։ Հայաստանումում՝ 13 տեսակ կա։ Մ․ Գ․ Թտմանյանը 1930-ական թվականներին հայտնաբերեց վայրի ցորենի ․ Triticum boeoticum, Triticum urartu, Triticum․ araraticum տեսակները, կիսահաճարը (Triticum spelta), ինչպես նաև cw8enի նոր տեսակ՝ Վանի (Triticum)։ Հետագայում Բ․ Գարասեֆերյանը և Պ․ Ղանդիլյանը [[Եղեգնաձոր]]ի և [[Արարատի մարզ|Արարատ]]ի շրջաններում հայտնաբերեցին վայրի ցորենի բազմաթիվ նոր տարատեսակներ։ Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով [[Անդրկովկաս]]ն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է [[Երկրագունդ|երկրագնդի]] բոլոր [[մայրցամաք]]ներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ ([[Մուրմանսկի մարզ]]), իսկ հարավային սահմանն ընդգրկում է [[Ավստրալիա]]յի, [[Աֆրիկա]]յի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս Է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մ բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2,6 հազար մ բարձրության վրա)։
 
== Կազմություն ==
Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40—130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3—5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ [[Պտուղ (կենսաբանություն)|Պտուղ]]ը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15°C է։ [[Ձյուն|Ձյան]] շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է —16-18°C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև —20°C, իսկ 30—60 սմ ձյան շերտի տակ՝ —40°Շ-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են —13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ —8—9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1—2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը [[Արարատյան դաշտ]]ում 260—270 օր է, [[Սիսիան]]ում՝ 300 օր, [[Վարդենիս]]ում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122—128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։
 
== Օգտագործում ==
Տող 54.
 
== Մշակման տարածք ==
Ցորեն հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում ([[Իրաք]], [[Սիրիա]], [[Իրան]]) և [[Թուրքմենիա]]յում մ․ թ․ 6—7 հազար տարի, [[Եգիպտոս]]ում՝ 4 հազար տարի առաջ, [[Չինաստան]]ում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5—4 հազար տարի առաջ։ [[Ամերիկա]] է տարվել [[17-րդ դար]]ում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում ([[Կարմիր բլուր]]) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։ 1978 թվականին ցորենի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես [[ԽՍՀՄ]], [[Չինաստան]], [[ԱՄՆ]], [[Հնդկաստան]], [[Կանադա]]) 232 մլն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։ <!-- ՄՍՀՄ-ում 1980-ին ցորենի ցանքատարածությունը 61,5 մլն հա էր, միջին բերքատվությունը, աշնանացան Ց՜ինը4 22,1 ց/հա (առաջավոր տնտեսություններում՝ մինչև 10ց/հա), գարնանացանինը՝ 12,4 ց/հա։ ՀՍՍՀ-ում մշակվում է շուրջ 100 հզ․ հա։ 1980-ին ՍՍՀՄ-ում շրջանացվել են աշնանացան փափուկ ցորենի Բեզոստայա 1 և Միրոնովսկայա 808 սորտերը (աշնանացան ցորենի ցանքատարածության շուրջ 75%֊ը)։ Սրանք մշակվում են նաև Բուլղարիայ֊ում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, ԳԴՀ֊ում, Չեխոս լովակիայումն այլուր։ Զգալի տարածություն են զբաղեցնում փափուկ ցորենի Իլյիչյովկա, Միրոնովսկայա յուբիլեյնայա, Կավկազ, Ռոստովչանկա, Օդեսկայա 51, Պրիբոյ, Դնեպրովսկայա 521, Կրասնո դարսկայա 39, Պոլեսկայա 70, կարծր Ց-ի Նովոմիչուրինկո, Օդեսկայա յուբի լեյնայա սորտերը։ 1970-ական թթ․ արտադրության մեջ ներդրվեց նոր պարենային կուլտուրա՝ Տրիտիկալեն ( ri icale), որն ստացվել է Ց-ի և աշորայի խաչաձևումից, որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։ ՀՍՍՀ-ում շրջանացված են աշնանացան Ց-ի Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Ինտենսիվնայա, էրիտրոսպերմում 127, Օդեսկայա 75, գարնանացան Ց-ի Գալ գալոս, Նոր կունդիկ, Մետտե ցերրոս և Շիրակի 1 սորտերը։ -->
 
== Արտադրությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցորեն» էջից