«Բոցասնկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բոցասնկեր''' ({{lang-lat|Pholiota}}), թեփուկասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։ ==Նկարագրություն== Գլխարկը (տր...»:
(Տարբերություն չկա)

13:35, 18 հունվարի 2014-ի տարբերակ

Բոցասնկեր (լատին․՝ Pholiota), թեփուկասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։

Նկարագրություն

Գլխարկը (տրամագիծը՝ 5-18 սմ) մսոտ է, զանգակակլորաձև, ոսկեգույն կամ ժանգադեղնավուն՝ կարմրավուն թեփուկներով, կպչուն, չորացած վիճակում՝ փայլուն։ Պտղամիսը սպիտակավուն է կամ բաց դեղին։ Թիթեղները լայն են, սկզբում՝ դեղնավուն, հասունանալուց հետո՝ գորշ շագանակագույն։ Ոտիկը օղակով է, դեղևագորշավուն՝ պատված շագանակագույն թեփուկներով։ Ուտելի է։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում տարածված է 16 տեսակ, առավել հաճախ հանդիպում է բոցասունկ ոսկեգույնը (Ph. aurivellaԱրագածոտնի, Շիրակի՝, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ամռաեը և աշնանը՝ սաղարթավոր անտառներում, այգիներում՝ կենդանի ու փտած ծառերի վրա (1200-1800 բարձրություններում)։ {[ՀԲ}}