«Տավուշի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
 
== Աշխարհագրություն ==
 
[[ՀՀ]] Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ [[Իջևան]]ը, [[Նոյեմբերյան]]ը, [[Բերդ]]ը և [[Դիլիջան]]ը։
 
Տող 83 ⟶ 82՝
 
== Բնակավայրեր ==
 
Տավուշի մարզը իր մեջ ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է [[Գուգարք]]ի [[Կողբափոր]], կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ [[Կայեն]] և [[Կանգարք]] գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է [[Այրարատ]] աշխարհի [[Վարաժնունիք]] գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են [[Ուտիք]] աշխարհի [[Փառիսոս]] և [[Արցախ]] աշխարհի [[Քուստի]] գավառներում։
 
== Տնտեսություն ==
 
Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։
 
== Բնապահպանություն ==
[[Պատկեր:Պարզ լիճ 1.jpg|մինի|աջից|Պարզ լիճը]]
Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող [[Պարզ լիճ]]ն է։ 1970-1980 թթ կառուցվել են [[Խնձորուտի ջրամբար|Խնձորուտի]], [[Հախումի ջրամբար|Հախումի]], [[Տավուշի ջրամբար|Տավուշի]], [[Քոլագրի ջրամբար (Ծիլի-ծով)|Այգեձորի]], [[Ջողազի]] և [[Իջևանի ջրամբար|Իջևանի]]ի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն [[անտառ]]ները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են [[Դիլիջանի պետական արգելոց]]ը և [[Իջևանի անտառային այգի]]ն [[(դենդրոպարկ]]ը)։
 
== Տուրիզմ ==
 
Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, [[հանքային ջուր|հանքային բուժիչ ջրեր]], անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։