«Կապիտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|100 px|1909-1917 թթ. Ռուսաստանի ԶՈՒ Կապիտանի ուսադիր '''Կապիտան''' (ուշ լատ. capitaneus — զ...»:
(Տարբերություն չկա)

14:51, 10 հունվարի 2014-ի տարբերակ

Կապիտան (ուշ լատ. capitaneus — զորագլուխ), սպայական կոչում պետությունների մեծ մասի բանակներում: Երևան է եկել միջնադարյան Ֆրանսիայում: Ռուսաստանում սկսել է գործածվել XVI դ., նախ՝ օտարերկրյա սպաների, XVII դ. վաշտի հրամանատարների համար: Երկրների մեծ մասում, այդ թվում և Ռուսաստանում, XVIII — XX դդ. սկզբին եղել է նաև ռազմածովային ուժերի սպայական կոչում: ԽՍՀՄ զինված ուժերում 1935-ին հաստատվեցին զինվորական կոչումներ. ցամաքային և ռազմաօդային ուժերում՝ կապիտան, ռազմածովային ուժերում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի կապիտան և կապիտան-լեյտենանտ:

1909-1917 թթ. Ռուսաստանի ԶՈՒ Կապիտանի ուսադիր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։