«Կառավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ կաղապարի ավելացում
Տող 3.
'''Կառավարություն''', պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմին: Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը ([[կանցլեր]]ը, նախարարների խորհրդի կամ կաբինետի [[նախագահ]]ը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ` [[ԱՄՆ]] ում ՝ պրեզիդենտը): Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, [[պետքարտուղար]]ներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները: Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ [[կոալիցիա|կոալիցիոն]]: [[Ֆեդերատիվ պետություններ]]ում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և [[ֆեդերացիա]]յի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ: [[Կապիտալիստական երկրներ]]ում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը: [[ԳՖՀ]]-ում, [[Իռլանդիա]]յում, [[Ճապոնիա]]յում պետության գլուխը պրեմիեր մինիստր ([[կանցլեր]]) է նշանակում պառլամենտի ընտրած անձին: Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով մոնոպոլիաների քաղաքական զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: [[Սոցիալիստական երկրներ]]ում կառավարությունը կազմում է ժողովրդական ներկայացուցչության բարձրագույն մարմինը, որին ենթակա է և հաշվետու: Կառավարության կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են [[սահմանադրություն|սահմանադրությ]]ամբ:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կառավարություն]]