«Պրիամոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|[[Նեոպտողեմոսն սպանում է Պրիամոսին, դրվագ ատիկական սափորից, մոտ...»:
(Տարբերություն չկա)

06:31, 6 հունվարի 2014-ի տարբերակ

Պրիամոս (հին հունարեն` Πρίαμος), Տրոյայի պատերազմի ժամանակ եղել է Տրոյայի թագավորը եւ Լաոմեդոնի կրտսեր որդին:

Նեոպտողեմոսն սպանում է Պրիամոսին, դրվագ ատիկական սափորից, մոտ 520-510մ.թ.ա.

Անունը

Ժամանակակից գիտնականները համարում են, որ անունը ծագում է լուվիերենից եւ նշանակում է` «բացառիկ համարձակ»:[1][2]

Կյանքը

Իր տարբեր օրինական եւ անօրինական կանանցից Պրիամոսն ունեցել է հիսուն որդի եւ բազմաթիվ դուտրեր: Նրա առաջին կինը եղել է Արիսբեն, ումից ծնվել է նրա առաջին որդին` Էսակոսը, ով մահացավ Տրոյայի պատերազմից առաջ: Հետո նա բաժանվեց եւ ամուսնացավ Փռյուգիայի թագավոր Դիմասի դուստր Հեկեբեի հետ: Հեկեբեից ծնված ավագ որդին էր Հեկտորը, ով համարվում էր Տրոյայի գահի ժառանգորդը: Մի այլ որդին` Պարիսը (նաեւ հայտնի է որպես Ալեքսանդր) դարձավ Տրոյայի պատերազմի պատճառ: Պրիամոսի եւ Հեկեբեի մյուս զավակներն էին մարգարեությամբ օժտված Հելենոսը եւ Կասանդրան, ավագ դուստր Իլիոնեն, Կրեվսան` Էնեասի կինը, Լաոդիկեն` Հելիկաոնի կինը, Պոլիքսենան, ով սպանվեց Աքիլեսի գերեզմանի վրա եւ ամենակրտսեր որդին` Պոլիդորոսը:

Ծանոթագրություններ

  1. Starke, Frank. "Troia im Kontext des historisch-politischen und sprachlichen Umfeldes Kleinasiens im 2. Jahrtausend". // Studia Troica 7, 1997, 458 with fn. 114, referring to F. Starke, Untersuchungen zur Stammbildung des keilschrift-luwischen Nomens, 1990, 455, fn. 1645 (PN Priya-muwa- "der hervorragenden/vortrefflichen Mut hat".
  2. Haas, Die hethitische Literatur: Texte, Stilistik, Motive, 2006. p.5.