«Վարդգես Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 26.
==Գործերը==
Իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «[[Շամիրամ]]ը [[Արա Գեղեցիկ]]ի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված
[[Պարսկաստան]] կատարած գիտարշավի տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում ցուցադրվող «Հարեմում», «[[Ֆիրդուսի]]ն կարդում է իր «[[Շահնամե]]» պոեմը», «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը անթիվ զարդանախշերի հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունները անվանի քննադատ Վ. Ստասովը։
|