«Ծննդաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (20), → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, ընկերքն ու պտղաթաղանթները:պտղաթաղանթները։ Տարբերում են հասուն պտղով կամ բնականոն ծննդաբերություն, որը տեղի է ունենում հղիության 40-րդ
շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով ծննդաբերություն (վաղաժամ), հղիության 29—39-րդ շաբաթվա ընթացքում:ընթացքում։ Ծննդաբերության
նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսբանական այլ ակտիվ նյութեր և արգանդի նյարդամկանային ապարատը:ապարատը։ Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը:ուժերը։ Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ հյուսվածքներից (արգանդի պարանոց, հեշտոց, կոնքի հատակի մկաններ):։ Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է:է։ Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով:ճիգերով։ Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10—15, հետագայում՝ 2—3 րոպեն մեկ անգամ:անգամ։ Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով, առաջին՝ պարանոցի բացման շրջան, >երկրորդ՝ պտղի արտամղման շրջան, երրորդ՝ ընկերքային շրջան:շրջան։ Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին:միասին։ Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են:են։ Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել: Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով: Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչընդոտը: Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»:։ Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում կրծքավանդակին:կրծքավանդակին։ Կոնքի խոռոչոււք գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով:մղելով։ Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»):։ Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը:դեմքը։ Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը:մարմինը։ Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, ընկերքի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում:արտամղվում։ Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15—24 ժ է, կրկնածիններինը՝ 10—12 ժ:ժ։ Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը:շրջանը։
Ն. Հովսեփյան