«Թաիլանդ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ 46.130.111.180 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբեր... |
չ clean up, փոխարինվեց: : → ։ (24), ` → ՝ (56) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 42.
Արևադարձային բնության, տաք ծովի, ցնցող լանդշաֆտի և բուդդայական ճարտարապետության ապշեցուցիչ հուշարձանների ամբողջություն է Թաիլանդը։ Երկիրը տարբերվում է բացառիկ էկզոտիկայով, ինչը կզարդարի Ձեր հանգիստը։ Առեղծվածային Սիամը, հազարավոր տաճարների ու ժպիտների երկիրը, բոլոր մայրցամաքներից միլիոնավոր զբոսաշրջիկների ամենահայտնի վայրերից է։ Թաիլանդը կգրավի և կզարմացնի Ձեզ իր սեգ լեռներով, մաքուր գետերով, անանցանելի ջունգլիներով, հազվագյուտ կենդանիներով և բուսականությամբ, թայլանդական հիանալի խոհանոցով, բարձր դասվող տեղական սովորույթներով և ուրախության, անհոգության, տիեզերական խաղաղասիրության յուրահատուկ մթնոլորտով։
Թաիլանդը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակզու արևմուտքում և Մալակկա թերակղզու հյուսիսում։ Թաիլանդը սահմանակից է Կամբոջային և Լաոսին արևելքից և հյուսիս-արևելքից, Մյանմայի հետ հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, Մալազիայի հետ հարավից։ Երկրի հյուսիսը և արևմուտքը լեռնային է (ամենաբարձր գագաթը Ինխտանոն
Երկրի տարածքը (կղզիների հետ միասին) կազմում է 517 ք. կմ։
== Ժամային գոտին ==
Մոսկվայի ժամանակից առաջ
== Կլիմա ==
Առկա է կլիմայի երկու հիմնական տեսակ.
Երկիր այցելելու ամենաբարենպաստ ժամանակը դեկտեմբեր-հունիս և օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են, երբ եղանակը չորային է, իսկ օդի
== Քաղաքական համակարգը ==
Թաիլանդի Թագավորությունը (Պրատետ-Պայը) սահմանադրական միապետություն է, պետությունը կառավարում է թագավորը։ Գլխավոր օրենսդիր
== Բնակչությունը ==
Բնակչությունը մոտ 62 մլն է։ Հիմնական մասը կազմում են թաիլանադական ժողովուրդները (ավելի քանի 15 էթնիկ
== Պետական լեզուն ==
Պետական լեզուն [[թաիլանդերեն]]ն է։ Քաղաքներում լայն տարածում են գտել [[անգլերեն]]ը, [[չինարեն]]ը և [[ճապոներեն]]
== Դրամը ==
Դրամական միավորը [[բատ (դրամ)|բատն]] է (THB), հավասար 100 [[սատանգ]]ի։ Կան [[1 բատ|1]], [[2 բատ|2]], [[5 բատ|5]] բատանոց [[նիկել]]ից դրամներ, 50 բատանոց պլաստիկ ՙարժեթղթեր՚, [[10 բատ]]անոց երկմետաղյա դրամներ։ [[Թղթադրամ]]ները լինում
== Մաքսատուն ==
Երկիր մուտք գործելուց և դուրս գալուց, արտարժույթի ներմուծումը և արտահանումը անսահմանափակ չէ (դեկլարացիան լրացնում են ավելի քան 10.000 ԱՄՆ դոլարի առկայության դեպքում)։ Երկրից հնարավոր է դուրս բերել ոչ ավելի, քան 50.000 բատ կամ 500.000, երբ ճամփորդողը ուղևորվում է այն երկրները, որոնք սահմանակից են Թաիլանդին։ Ավելի շատ գումար դուրս է բերվում հատուկ թույլատվությամբ։
Առանց մաքսի թույլ է տրվում դուրս բերել անձնական օգտագործման
Արգելվում է արտահանել ոսկյա իրեր, իրեր [[Բուդդա]]յի պատկերով (բացի մեդալիոնից), չմշակված թանկարժեք քարեր, փղոսկր, պաշտպանության տակ գտնվող կենդանիների կաշվից և ոսկորներից պատրաստված իրեր, ինչպես նաև դրոշմանիշներ և հնաոճ առարկաներ (անհրաժեշտ է ՙFine Arts Department՚-ի թույլտվությունը)։
Մաքսային վերահսկողությունը պարտադիր է բոլորի համար, այդ թվում նաև դիվանագետների։ Երկրից դուրս գալու ժամանակ օդանավակայանում գանձվում է 500 բատ (որը հիմնականում միացվում է ավիատոմսի արժեքին)։
Տող 86.
== Հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքները ==
Խոշոր բանկերը գործում են միայն աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերն
Խանութների մեծ մասը բաց է
== Տրանսպորտը ==
Բանգկոկը մարզերի հետ կապվում է ավտոմայրուղիների ճյուղավորված ցանցով։ Պետական տրանսպորտային ընկերության ավտոբուսները աշխատում են ըստ կարգացուցակի, տոմսերը թանկ չեն և լինում են 3 կարգի։ Առաջին կարգի ավտոբուսները նարնջագույն են, ստանդարտ կոմպլեկտով (լավ օդափոխություն չկա), կանգնում է ըստ պահանջի, այդ պատճառով էլ շարժվում է դանդաղ։ Երկրորդ կարգի ավտոբուսները կապույտ գույնի են, ունեն օդափոխիչ, կանգնում են միայն խոշոր բնակավայրերում։ VIP կարգի ավտոբուսները տարբերվում են քիչ նստատեղերով և մեծ հարմարավետությամբ (ապակիները և օդափոխիչը պարտադիր են)։
Ավտոբուսները երկրի քաղաքային տրանսպորտի հիմքն են։ Երթուղիներում աշխատում են նաև մեքենաներ օդափոխիչի (երթևեկությունը ավելի թանկ է) և առանց օդափոխիչի։ Կան նաև ճեպընթաց երթուղային տաքսիներ։ Ժամը
== Ճանապարհներն ու երթևեկության կանոնները ==
Թաիլանդում ձախակողմյա երթևեկություն է, ճանապարհների վիճակը բավականին լարված է, վթարներ հաճախ են տեղի ունենում, երթևեկության կանոնները տեղացի վարորդների կողմից հիմնականում չեն պահպանվում։ Ճանապարհների վիճակը վատ է (բացառությամբ առողջարանային շրջանների)։ Քաղաքային ճանապարհներին անհրաժեշտ է պահպանել բացառիկ զգուշություն։ Բանգկոկի ճանապարհներին բնորոշ են խցանումներ։ Մայրաքաղաքում տրանսպորտային ցանցը շատ բարդ կառուցվածք ունի. հետաքրքիր կերպով միահյուսվել են ժամանակակից և ավանդական փոխադրամիջոցները։ Քաղաքային երթևեկում
Հիմնական տրանսպորտային ծանրաբեռվածությունը կրում են ավտոբուսները, որոնք լինում են սովորական, ճեպընթաց, օդափոխիչով և առանց։ Նույն երթուղով կարող են շարժվել տարբեր տեսակի և տարբեր ուղևարձով ավտոբուսներ։ Սովորական ավտոբուսի ուղևարձը 4-5 բատ է,
Թաիլանդի այլ քաղաքներում տրանսպորտը ավելի քիչ է զարգացած, այնտեղ կարելի է հեծանվասայլակներ և երկրին բնորոշ յուրահատուկ փոխադրամիջոցների հանդիպել։ Հիմնական փոխադրամիջոցը ավտոբուսն է։
== Մետրո ==
Բանգկոկում մետրոյի 3 գիծ կա (2 վերգետնյա, 1 ստորգետնյա)։ Վերգետնյա մետրոյի տոմսի արժեքը 10-40 բատ է, կան տոմսեր 10, 15 և 30 ուղևորության
== Տաքսի ==
Հանդիպում է տաքսի-ավտոմեքենաների 2 տեսակ.
Տեղական տաքսիի յուրահատուկ ձևեր
== Խմելու ջուրը ==
Տող 119.
Բանգկոկ թարգմանաբար նշանակում է "վայրի սալորի քաղաք"։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ (ՙհրեշտակների քաղաք՚), իսկ մայրաքաղաքի պաշտոնական անվանումը ավելի երկար է և ՙֆարանգների՚ համար բոլորովին չարտաբերվող (ՙֆարանգների՚` ՙսպիտակ օտարերկրացիների՚, զբոսաշրջիկներին այդպես անվանում են տեղաբնակները):
Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Ռատտանակոսին (ՙԲարձրագույն գանձ՚) կզու վրա, որը առաջացել է Չաո Պրայ գետի ու նրա վտակների միջև ընկած տարածքում: Գլխավոր տեսարժան վայրը այստեղ Թագավորական Մեծ Պալատն է` թաիլանդացի վանականների նստավայրը, հիանալի զբոսայգիով և ավանդական թաիլանդական ոճի շինություններով։ Պալատի տարածքը 218.4 հազար քմ է, պատերի
Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից
Քաղաքում կան են մոտ 400 հիանալի տաճարներ, որոնցից ամենահայտնին Ոսկյա Բուդդայի Վանքն է (Վատ Տրիմիտիր), որտեղ գտնվում է Բուդդայի
Քաղաքի ամենահին Նոր փողոցով կարելի է իջնել ափ, որտեղից ՙսամպանեով՚ (երկար պոչով նավակով) կարելի է ՙկլոնգներով՚ (ջրանցք) երկար զբոսնել ամբողջ քաղաքով։ Հնում Բանգկոկը անվանում էին ՙԱրևելքի Վենեցիա՚, այն պատճառով, որ նրա 140 իրար հատող ջրանցքները մեր օրերում էլ են շարունակում պահել քաղաքի տեմպը։ Դա այլ աշխարհ
Քաղաքում մի քանի թանգարաններ, պլանետարիումներ, պատկերասրահներ, մշակութային կենտրոններ կան։ Հյուրերը նախընտրում են այցելել Ազգային թատրոն, Ազգային
Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնօրյա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատչուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Մեջիք լենդը գրավում է իր կարուսելներով, սարսափների սենյակով և այլ զվարճանքներով։ Քաղաքի ամենամեծ զբոսայգին Լումպինին է, որը գտնվում է քաղաքի գործարար կենտրոնում։ Ռամա IX-ի անունով նոր զբոսայգին բացել է հենց թագավորը, իսկ հայտնի Սաֆարի Ուորլդ շատ մեծ զբոսայգին (170 ակր) գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում, որը հայտնի է իր վայրի կենդանիներով, Մարինա դելֆինարիայով և հսկայական Սիամ ջրաշխարհով։
Սամուտպրակարնայում (Բանգկոկից 30 կմ դեպի հարավ-արևելք) է գտնվում աշխարհում ամենամեծ ՙԿոկորդիլոսի ֆերման՚` ավելի քան 40 հազար կոկորդիլոսներով, իր կենդանաբանական այգով և դինոզավրերի թանգարանով: Բանգկոկից 30 կմ դեպի հարավ գտնվում է Բան-Նամ-Պուենգը լողացող մեծ շուկան: Հանգստյան օրերին 08:00-14:00 այստեղից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի բազմաթիվ ապրանքներ` ծովամթերք, մրգեր, ծաղիկներ, տեղական անուշաբույրեր և ձեռքի աշխատանքներ։ Շուկայի յուրահատկությունը պայմանավորված է առևտրականներով, որ նավակներով լողում են շարքերի արանքով։ Բանգկոկից 33 կմ հեռավորության վրա է գտնվում Մուանգ-Բորան (Հին քաղաք) զբոսայգին, որտեղ վերարտադրված է ամբողջ
Բանգկոկից 86 կմ դեպի հյուսիս գտնվում է Սիամ հնագույն մայրաքաղաքը և ժամանակակից Այուխտայան պատմական զբոսայգին (1350-1767 թթ), որը հայտնի է իր հին ավերակ
Հարավային Թաիլանդը զբոսաշրջիկներին քիչ է
Ոչ շատ հեռվում տեղակայված է առեղծվածային Մեխոնգսոն քաղաքը իր Վատ Չհոնգ Կհամը տաճարով, որը քաղաքի ամենահին շինություններից մեկն է։ Հետաքրքիր է նաև Վան Պրախտատ Դոն Կոնգ Մու տաճարը, Բուդդայի սուրբ մասունք պահպանող Վատ Կիտտի Վոնգը, Վատ Չոնգ Կլանգ տաճարը։
Մեխոնգսոնի շուկաներում կարելի է գտնել ազգային հուշանվերներ Լաոսից, Բիրմայից և Թաիլանդի հյուսիսային ցեղերի բացառիկ աշխատանքները։ Մեխոնգսոն շրջանը գտնվում է Չիանգմայի և Չիանգրայի արանքում։ Այն յուրահատուկ է իր զբոսայգիներով, հրաշալի ջրվեժներով, հարյուրավոր քարանձավներով, իսկ շրջակա լեռները հարուստ են տաք հանքաղբյուրներով և առողջարար բուժացեխերով։ Նամտոկ-Պա-Սիա անտառային զբոսայգում է տեղակայված համանուն վեցհարկանի ջրվեժը, Տհամ Պլա զբոսայգում է գտնվում անկրկնելի ՙՁկների քարանձավը՚, որտեղ կան միլիարդավոր գույնզգույն ձկներ, իսկ ոչ այնքան մեծ գրոտում տարբեր չափերի և գույների խխունջները։ Ազգային Զբոսայգի Նամ Տոկ Մէ Սուրինը հայտնի է հարյուր մետրանոց Մէ Սուրին ջրվեժով, ինչպես նաև Նամ Լոտ քարանձավը իր աներևակայելի շթաքար և պտկաքար ՙայգիով՚։ Մեխոնգսոնից դեպի Չիանգմայ ճանապարհին է գտնվում ունիկալ ՙխոլորձների ագարակը՚, ինպես նաև փղերի հայտնի գյուղը, որտեղ բազմացնում և վարժեցնում են այդ հսկայական
Չիանգմայից 5 կմ դեպի հարավ գտնվում են Վիանգ Կում Կամի փլատակները (տարածաշրջանում ամենավաղ պատմական բնակության, մոտավոր X-XI դար)։ Սուկհոտայ պատմական արգելոցը տեղակայված է Բանգկոկից դեպի 447 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է 70 քկմ ներառյալ Իյոմ գետի ձախ ափը, որը պահպանում է այս հնագույն մայրաքաղաքի ավելի քան 100 կիսաքանդ շինությունները (XIII-XV դարեր), այդ թվում նաև հայտնի Վատ Սի Չխում տաճարը։ Այստեղ Բուդդայի նստած արձան կա, որի ոտքերի երկարությունը կազմում է 11 մ։ Չիանգմայը և նրա մոտակա տարածքները բնակեցված են բազմաթիվ ցեղերով ու ժողովուրդներով (մոտավոր 550 հազար մարդ), այդ շրջանի յուրօրինակ մշակույթը մինչև 20-րդ դար իր վրա չի զգացել քաղաքակրթության ազդեցությունը։ Տարածաշրջանի ամենաառեղծվածային
Չիանգմայից հյուսիս-արևելք և Բանգկոկից 785 կմ վրա է գտնվում Չիանգրայը, Լաննա Տայ պետության նախորդ մայրաքաղաքը (ՙմիլիոնավոր բրնձի դաշտերի թագավորությունը՚)։ Մեր օրերում էլ քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցիկ բնությամբ, նաև բազմաթիվ բուդդայական տաճարներով։ Նախկինում Բատ Պրա Կեոում պահպանվել է զմրուխտյա Բուդդայի արձանը, որը այժմ գտնվում է Բանգկոկում, Նգամ Մուանգ Խիլը լեգենդար Մենգրայ Մեծի գերեզմանատունն է համարվում, իր ճարտարապետությամբ հետաքրքիր է նաև Վատ Պրա Սինխը և այլ շատ պաշտամունքային շինություններ։
Մեկոնգ գետի
Զբոսաշրջիկների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում թաիլանդական հայտնի
== Ավանդական խոհանոց ==
Թաիլանդական խոհանոցի յուրահատկությունը պայմանավորված է 2
Բարենպաստ կլիման թույլ է տալիս, որպեսզի տարեկան երկու, նույնիսկ երեք անգամ բերքահավաք կատարվի, իսկ ամբողջ տարի այստեղ աճում է տարբեր տեսակի կանաչեղեն։ Երևի թե այս առատությամբ կարելի է բացատրել այն, որ թայլանդերենում չկա ՙսով՚ բառը։ Թաիլանդացիների մեծ մասը բուդդայականություն է դավանում, որը սննդի մեջ սահմանափակում չի դնում։ Թաիլանդացիները իրենց խոհանոցում օգտագործում են մսի բոլոր տեսակները, ձուկ, տարբեր տեսակի բանջարեղեն ու բազմատեսակ մրգեր։ Թաիլանդացիները բարձր են գնահատում իրենց մշակույթը և ավանդույթները։ Նրանք հպարտանում են իրենց ազգային ճաշատեսակներով և բավականին հյուրասեր են։ Փողոցներում ամենուրեք տարբեր տեսակի խորտիկներ են վաճառվում։ Թաիլանդում շատ են սիրում տոներ և երեկույթներ։ Աղմկոտ և ուրախ փառատոների ժամանակ մատուցվում են ավանդական ճաշատեսակներ, տարբեր խորտիկներ, էկզոտիկ մրգեր, թաիլանդական գարեջուր կամ տեղական վիսկի։ Բոլոր ճաշատեսակները մատուցվում են միանգամից, որպեսզի տան տիրուհին հյուրերի հետ նույնպես վայելի ճաշը։ Թաիլանդական խոհանոցի ճաշատեսակները ձևավորում են վառ ու քեղեցիկ կերպով. գեղարվեստական մոտեցումը թաիլանդական խոհանոցի անբաժանելի մասնիկն է։
Ամենօրյա ճաշատեսակները կախված են եղանակից, տարվա ժամանակից, բերքահավաքից և անձրևային տարեջրջանից։ Թաիլանդացիները կերակրին շատ լուրջ են վերաբերվում, ընտրում են միայն ամենաթարմ բաղադրամասերը։ Հիմնական մթերքներից է բրինձը, այն օգտագործվում է որպես խավարտ, հիմնական ճաշատեսակ և աղանդեր։ Ուտելիքը հասարակ թաիլանդացու համար ՙկապ կհաո՚ է, ինչը թարգմանաբար նշանակում է ՙայն, ինչ ուտում են բրնձի
Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կոկոսը։ Բոլոր շրջանները ունեն իրենց յուրահատուկ խոհանոցը։ Խոհարարը կարող է փոխել այս կամ այն բաղադրամասերը կամ
Կան մթերքներ, որոնք պարտադիր են բոլոր տներում։ Դրանք են կոկոսը, լայմը, [[բրինձ]]ը, չիլին, [[սխտոր]]ը, կոճապղպեղի արմատը և գինձը։
Տող 162.
Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքներն և ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր։ Ավելի ճիշտ է հետևել թաիլանդացիների վարքագծին և չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։
Թաիլանդում ավանդական բարևը ՙվայ՚-ն
Չի կարելի դիպչել թաիլանդացու գլխին (նաև փոքրիկ երեխաներին). դա վիրավորանք է։ Նստած մարդը, առավել ևս, եթե ոտքը ոտքին է գցել, ոչ մի դեպքում ոտնաթաթերը չպետք է ուղղի մարդկանց, Բուդդայի արձանների և թագավորի կողմը։
Թաիլանդացիները շատ հարգալից են վերաբերում այլ ազգերի ավանդույթներին։ Նրանք բավականին հավասարակշռված և հանգիստ են. ձայն բարձրացնելը, գոռալը համարվում է անքաղաքավարության դրսևորում։
Թաիլանդացի ոստիկաններին կարելի է դիմել ցանկացած հարցով։ Շատ հաճախ խոսակցականում օգտագործվում է օրվա ժամանակի 6 ժամյա կտրվածքը, այսինքն կարելի է լսել ՙօրվա ժամը 5՚ և ՙգիշերվա ժամը 5՚ (եվրոպական
Թագավորական տունը ժողովրդի կողմից մեծ հարգանք է վայելում, ընդունված է ոտքի ելնել երկրի օրհներգի կատարման ժամանակ (այն հնչում է
Բուդդայի բոլոր արձանները սրբություն են համարվում։ Այդ պատճառով հարկավոր չէ նրանց վրա բարձրանալ նկարվելու համար. սահմանված է խիստ պատժամիջոց, ոչնչացվում է նույնիսկ տեսաժապավենը, որտեղ սրբապղծություն է նկարահանված։
Կանայք իրավունք չունեն դիմել վանականին, իր հերթին բուդդայական վանականը իրավունք չունի դիպչել կնոջը կամ նրա ձեռքից ինչ-որ բան ընդունել։ Այդ իսկ պատճառով, եթե կինը ուզում է նվիրատվություն կատարել, նախ այն պետք է փոխանցի տղամարդուն, տղամարդն էլ իր հերթին այն պետք է փոխանցի վանականին։ Կարելի է այն ուղղակի դնել վանականի հագուստի ծայրին, կամ թաշկինակի վրա։
Տող 174.
Հյուրանոցների մեծ մասը սեփական լողափ չունեն։ Բարձրակարգ հյուրանոցների լողափերում կախում են դրոշներ, որոնք ցույց են տալիս ծովի վիճակը. կանաչը նշանակում է, որ ծովը հանգիստ է և կարելի է առանց սահմանափակումների լողալ, դեղինը նշանակում է, որ ծովում փոթորիկ է, և փրկարարները ուշադիր հետևում են լողացողներին։ Կարմիր դրոշը արգելում է լողալը, և փրկարարները նույնիսկ իրավունք ունեն չթույլատրել մոտենալ ծովին։ Պառկելաթոռի համար գանձվում է 20-30 բատ։ Լողալ և արևի լոգանք ընդունել առանց լողազգեստի արգելվում է (գանձվում է մեծ տուգանք)։ Շատ հյուրանոցներում գիշերը լողալ արգելվում է։
Խորհուրդ չի տրվում անվճար երթևեկությունից, էքսկուրսիաներից, անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող սննդից և խմիչքից օգտվելը (շատ հաճախ դա առաջարկում են տաքսու վարորդները)։
Տաքսի նստելուց առաջ անհարաժեշտ է
Երկրի ճանաչված որոշ առողջարաններում վերջերս սկսել են խնդիրներ առաջացնել բավականին ՙազատ՚ բարքերը. շուրջօրյա պարեր, թեթև թմրադեղերի օգտագործում, կասկածելի բաղադրությամբ սնունդ, մարմնավաճառներ, կեզծ մուրացկաններ, կասկածելի մերսման սրահները, որոնք հեղեղել են քաղաքների արևմտյան ափի առողջարանային քաղաքները։
== Ծխելը ==
Թաիլանդի մայրաքաղաքի հասարակական
== Թեյավճար ==
Թեյավճարը ընդունված է միայն զբոսաշրջային վայրերում։ Բեռնակիրներին տալիս են 5-10 բատ, տաքսու վարորդներին (կլորացնում են հաշվիչի
== Հագուստ ==
Տող 187.
== Օգտակար հեռախոսահամարներ զբոսաշրջիկների համար ==
Զբոսաշրջիկների համար ոստիկանության բաժին (062) 221-06, 221-10 և 16-
== Արտաքին հղումներ ==
|