«Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Հայկական այբուբեն}}
'''Դ, դ''', հայկական այբուբենի չորրորդ տառը, թվային արժեքն է չորս, չորրորդ, անվանումը`անվանումը՝ '''դա'''<ref>Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառար, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 79</ref>, սերում է հունական նախատիպարից, ըստ ոմանց կերտված է հայկական [[Գ]]-ից։
 
== Արտասանություն ==
 
Արևելահայ գրական լեզվի այբբենական համակարգում Դ-ի դերն է առաջնալեզվային ձայնեղ պայթական պարզ բաղաձայն հնչույթի արտահայտումը։ Հին գրական հայերենում, հայերենագետների մի մասի կարծիքով, դ բաղաձայնն ունեցել է նաև շնչեղացած տարբերակ, թեև նրա շնչեղությունը հնչույթատարբերիչ նշանակություն չի ունեցել։ Ետգրաբարյան հայերենում այս բաղաձայնն ունի համապատասխանությունների շարք`շարք՝ պայմանավորված բաղաձայնների տեղաշարժով, ինչպես`ինչպես՝ խլացում. դ-տ ([[կիլիկյան հայերեն]]ում և որոշ [[բարբառ]]ներում), շնչեղխլացում. դ-թ (արևմտահայ գրական լեզվում և որոշ բարբառներում)։ Բարբառների մի մասում Դ-ն ունի շնչեղացած տարբերակ, մասնավորապես բառասկզբի դիրքում, թեև շնչեղությունը և ոչ շնչեղությունը այստեղ ևս չեն ներկայանում հնչույթաբանական հակադրությամբ (հակադրությունը իմաստարբերիչ դեր չունի)։
 
Հայերենում դ բաղաձայնի արտասանական, ձայնաբանական բնութագիրը էական տարբերություններ չի տալիս։ Արտաբերման ժամանակ լեզվի առաջամասը մեջքային կողմով հպվում և փակվածք է ստեղծում վերին ատամնաշարի մակերեսի հետ`հետ՝ ետևի (ներսի) կողմից և մասամբ`մասամբ՝ լնդերքի (ալվեոլների) հետ. բերանի ետատամնային խոռոչի կուտակված օդի ճնշմամբ այդ փակվածքը վայրկյանապես բացվում է, և արտաբերությունը ավարտվում է պայթյունով. [[ձայնալար]]երը թրթռում են։ Շնչեղացած տարբերակի դեպքում պայթյունին ուղեկցում է նկատելի շունչ (հագագ)։ Արտաբերական դրվածքով հարում է տ, թ պայթականներին։ Նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում (մերձավոր լծորդական հարաբերության մեջ է) մի կողմից`կողմից՝ տ-ի հետ (ձայնեղություն-խլություն. դեր-տեր, դատ-տատ), մյուս կողմից`կողմից՝ գ-ի հետ (առաջնալեզվայնություն-ետնալեզվայնություն. դող-գող, դեր-գեր), բ-ի հետ (առաջնալեզվայնություն-շրթնայնություն`շրթնայնություն՝ դուռ-բուռ)։
 
Հին գրական հայերենում և արևելահայ գրական լեզվում գրությունը հիմնականում համապատասխանում է արտասանությանը (դու, գունդ, անդունդ, դեղ)։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվում ավանդական գրությամբ դ տառը առանձին դիրքերում (օրինակ ր-ից հետո մի շարք դեպքերում) արտահայտում է հարաբերակից շնչեղ խուլ պայթականը`պայթականը՝ թ (բերդ, մարդ, վարդ, անդամ)։ Կիլիկյան հայերենում և արևմտահայ գրական լեզվում թեև հիմնականում պահպանում է ավանդական`ավանդական՝ մեսրոպյան ուղղագրությունը, բայց առաջինում արտասանվում է տ, երկրորդում`երկրորդում՝ թ։<ref name="Պետրոսյան">Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 170-171</ref>
 
== Ձևակազմական բնութագիրը ==
Տող 16.
== Կրկնակ բաղաձայններ ==
 
* Կրկնակ '''դ'''-ով [[գոյական]]ներից են`են՝
:::::ըն'''դդ'''իմություն
:::::ըն'''դդ'''իմախոս
:::::'''դդ'''ում (կարդացվում է` [դըթում])
 
* Կրկնակ '''դ'''-ով տեղանուն է`է՝
:::::'''Դդ'''մաշեն (կարդացվում է` [դըթմաշեն]):
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դ» էջից