«Հովհաննես Ծարեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հովհաննես Ծարեցի''' (նաև`նաև՝ '''Հովհաննիսիկ Ծարեցի''', [[1560]] - մահվան թվականն անհայտ է), ժամանակագիր։ Եղել է [[Արտազ]]ի Սուրբ Թադեի վանքի միաբան, աշակերտել [[Ներսես Գնունեցի|Ներսես Գնունեցուն]]։ Վարդապետական աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր։ Նրա ջանքերով կառուցվել է Սյունյաց [[Սոդք|Սոդք գավառ]]ի Աղքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
 
Հովհաննես Ծարեցին գրել է «ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է 1572-ից 1600-ի անցքերը։ Ուշագրավ տեղեկություններ կան 1578-ին դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքի ու ասպատակությունների, 1579-ի մեծ սովի և համաճարակի, օսմանյան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580-90-ական թթ. ազատագրական պայքարի և այլնի մասին։ Հովհաննես Ծարեցին իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է, մասամբ նաև ականատեսը։