«Գեորգի Յարալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+տեղեկաքարտ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 18.
'''Գեորգի Յակովի Յարալյան''' ([[1927]]-ի [[նոյեմբերի 13]], [[Գանձակ]] - [[2011]]-ի [[ապրիլի 20]], [[Երևան]]), հայ ծաղրանկարիչ։ [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ]]։ Հայաստանի «[[Երգիծաբանների ասոցիացիա]]յի» պատվավոր անդամ։
 
Ծնվել է [[1927]]-ի [[նոյեմբերի 13]]-ին`ին՝ [[Գանձակ]]ում։ [[1929]]-ին ընտանիքով տեղափոխվել է [[Թիֆլիս]], [[1946]]-ից մշտական բնակություն է հաստատել [[Երևան]]ում։ [[1947]]-ին ընդունվել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ]]ի գրաֆիկայի բաժին։ Հեղինակ է պլակատների, երգիծանկարների, երգիծական ալբոմների, նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ ([[1992]]), «Գյումրվա անեկդոտները» ([[1993]]), «Եզոպոսի առակներ» ([[1994]]), «Աշ­նա­նա­յին քա­րա­վան», շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են նրան բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով։ Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից։
 
Ծաղրանկարներով հանդես է եկել «[[Ոզնի (թերթ)|Ոզնի]]», «[[Ազգ (օրաթերթ)|Ազգ]]», «Երևան», «[[9-րդ Հրաշալիք|9-րդ հրաշալիք]]» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» ([[Մոսկվա]]), «Քաջ Նազար» ([[Լոս Անջելես]]) ամսագրերին։ Մասնակցել է հանրապետական և արտերկրի ([[Ռուսաստան]], [[Բուլղարիա]], [[Իտալիա]], [[Սիրիա]], [[Իրան]], [[Դանիա]], [[ԱՄՆ]]) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությունով հանդես է եկել [[Երևան]]ում ([[1978]]), [[Դանիա]]յում ([[2004]])։ Ծաղրանկարները տպագրվել են հանրապետական բազմաթիվ թերթերում և ամսագրերում։