«Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Ամփոփ բովանդակություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Ստեղծագործությունը շարադրվում է առաջնորդ Բրոդմենի անունից, ով վաղուց արդեն հոգեբուժարաններում է և ձևանում է խուլ ու համր։ Հոգեբուժարանում արդեն երկար ժամանակ է ամեն ինչ գնում է հին, անփոփոխ ու երկաթյա օրակարգով, որ հաստատել է բուժքույր Ռետչիդը։ Ամբողջ օրը դասավորված է րոպեներով․ վեր֊կաց, լվացվել, ճաշարան, խաղասենյակ․․․ Բրոդմենը գիտի, որ գլխավոր բուժքույրն է կառավարում իրենց բոլորին տարբեր ձևերով՝ մշուշ բաց թողնելով, ստիպելով դրա մեջ թաղվել ու ժամանակի ընթացքը կառավարելով։
 
Այս վաղուց հաստատված օրակարգը խախտում է Ռենդլ ՄաքՄերֆին, որ հոգեբուժարան է տեղափոխվում բանտից՝ իր իսկ ցանկությամբ հոգեկան հիվանդություն սիմուլացնելով։ Նա կարծում է, որ հիվանդանոցում ավելի լավ կանցնի ազատազրկման ժամանակահատվածը։
 
Գիրքը բաղկացած է երեք մասերից։Առաջինում ՄաքՄերֆիի հայտնվելն է, նրա պայքար մտցնելը բուժքրոջ դեմ։