«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ
Տող 1.
{{Orphan|date=Հունվար 2013}}
{{Տեղեկաքարտ նկարիչ
 
| Ի ծնե տրված անունը = Andrea del Verrocchio}
| Պատկեր =075 le vite, andrea verrocchio.jpg
| անվանումը =
| Ծննդյան ամսաթիվ = [[1435]]
| Ծննդավայր = [[Ֆլորենցիա]]
| Մահացել է=[[1488]]
| Վախճանի վայրը = [[Վենետիկ]]
| ազգություն ={{Դրոշավորում|Իտալիա}}
| Ոճ(եր)ը =
| Ժանր(եր)ը =
| Գործունեությունը =քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ
| Գործունեության տարիներ =
| ազդվել է =
| ազդել է=
}}
'''Անդրեա դել Վերոկկիո''', (1435-1488, {{lang-it|Andrea del Verrocchio}}), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ։
[[Պատկեր:DavidInMigdalDavid.jpg|մինի|աջից|Դավիթ (1475 թ)]]
 
Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր [[Լեոնարդո դա Վինչի]]ն։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են [[բրոնզ]]ով, այլ ոչ թե [[մարմար]]ով. քանի որ [[Դոնատելլո]]յից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։
Տող 16 ⟶ 29՝
 
Մյուս աշխատանքն Ֆռանչեսկա Տոռնաբուոնի դամբարանն է Սանտա Մարիա Նովելլայից, կատարվել է ավելի ուշ և լի է միստիցիզմով։ Պահպանվել է մի ռելիեֆ բաժանված 2 մասի։ Վարպետը պատկերում է բուրժուա կնոջը ծննդաբերելիս, որն էլ հանդիսացել էր նրա մահվան պատճառը։ Ինչպես հայտնի է մինչ Վերոկկիոն մշտապես ծննդյան տեսարանում գործող անձինք Քրիստոսն ու Տիրամայրն էին, իսկ այստեղ աշխարհիկ կերպար է։ Սա հիմնական նորարարություն է այս աշխատանքում։
 
[[Պատկեր:Naya, Carlo (1816-1882) - n. 034 B - Venezia - Monumento a Bartolomeo Colleoni.jpg|մինի|աջից|Բառտոլլեմո Կոլլեոնի]]
[[Պատկեր:Verrochioorsanmichelle.jpg|մինի|Քրիստոսը և առաքյալ Թովման]]
Իտալիայի քանդակագործության պատմության մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում Ֆլորենցիայի ազգային թանգարանում պահվող կնոջ կիսանդրին, քանի որ այն վերածննդի շրջանի միակ ձեռքերով բյուստն էր։ Մյուս նորարությունն այն է, որ Վերոկկիոն պատկերում է ոչ թե պատանի աղջնակի, այլ հասուն կնոջ և նրան հետաքրքրում էր մոդելի հոգևոր էությունն, այլ ոչ ֆիզիկական կատարելությունը։
80-ական թվականներին է վերաբերվում նրա խոշոր աշխատանքներից մեկն «Քրիստոսը և առաքյալ Թովման» անսամբլային քանդակը Օռ Սան Միկելե եկեղեցու խորանի համար։ Խախտելով դասական ավանդույթները, նա ներկայացնում է Թովմային խորանի շրջանակից դուրս, իսկ Քրիստոսին խորանում, հետևաբար նա առաքյալից բարձր է և վեր բարձրացված ձեռքն ավելի է ընդգծում նրա դոմինանտ դիրքը։
 
Նրա մյուս հայտնի աշխատանքը Բառտոլլեմո Կոլլեոնիի արձանն է։ Վերջինս Վենետիկի գլխավոր զորահրամանատարն էր և 1475 թվականին մահանալով՝ իր ամբողջ ունեցվածքը կտակում հանրապետությանն, այն պայմանով որ ի հիշատակ իրեն հուշարձան կառուցեն։ Լինելով ժամանակաշրջանի նշանավոր քանդակագործ՝ Վերոկկիոն այդ իսկ նպատակով ժամանում է Վենետիկ։ Հուշարձանը գտնվում է Վենետիկի Սանտ Ջովանի է Պաոլո եկեղեցու հրապարակում։ Ձիարձանը սերտորեն կապված է եկեղեցու հետ. ենթարկվում է պատի հարթությանը։ Չնայած այդ հանգամանքին այն տեղադրված է գրեթե հրապարակի կենտրոնում և ունի երկու դիտակետ։ Համեմատելով Դոնատելլոյի Գատտամելատի հետ պետք է ասել, որ երկուսն էլ ունեն բաձր պատվանդան, սակայն տարբերվում են պլաստիկ մոդելավորմամբ և բովանդակությամբ։ Վերոկկիոյի ձիարձանն ի տարբերություն Գատտամելատայի տրված է ավելի կլոր և ուռուցիկ ծավալներով։ Դոնատելլոյի մոտ ձիու ոտքն հենված է բրոնզյա գնդին, այդ պատճառով շարժումն կարծես թե քարացած է, իսկ Վերոկկիոյի մոտ քայլքը և շարժումն ազատ է, և ձին պատրաստ է իջնել իր պատվանդանից շրջակա իրականություն։ Մյուս տարբերություն այն է, որ Վերոկկիոյի մոտ Կոլլենին գերիշխող է ձիու հանդեպ, իսկ Դոնատելլոյի մոտ հակառակն էր՝ ինչպես հիշում ենք ձին ավելի մեծ էր։ Գլխի պատկերման մեջ ակնհայտ է ոչ թե դիմանկարային, այլև հերոսականացված, իդեալականցված սկզբունքը։
 
== Պատկերասրահ ==
 
<gallery widths="240" heights="240">
[[Պատկեր:Naya, Carlo (1816-1882) - n. 034 B - Venezia - Monumento a Bartolomeo Colleoni.jpg|մինի|աջից|Բառտոլլեմո Կոլլեոնի]]
[[Պատկեր:Verrochioorsanmichelle.jpg|մինի|Քրիստոսը և առաքյալ Թովման]]
[[Պատկեր:DavidInMigdalDavid.jpg|մինի|աջից|Դավիթ (1475 թ)]]
</gallery>
 
[[Կատեգորիա:Իտալացի քանդակագործներ]]