«Կախարդուհու առաքման ծառայությունը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
Քիքին բնակություն է հաստատում ծովափնյա Քորիքո քաղաքում։ Դժվար սկսելով, նա շուտով ընկերներ ու ապրելու վայր է գտնում։ Բայց երիտասարդ կախարդուհին նաև կբացահայտի, որ ավելի վրա թռնելուց բացի ոչինչ անել չի կարողանում։ Գոյատևելու համար Քիքին սկսում է Օսոնո ու Ֆուքուո ամուսինների նպարեղենի խանութում առաքիչ աշխատել։
 
Քորիքոյում ապրելով, Քիքին առճակատվում է դեռահասական խնդիրների ու անհանգստությունների հետ։ Քիքին հետապնդում է Թոմբոն, ավիացիայով ապրող տեղացի տղան։ Թոմբոն ոչ միայն հիանում է Քիքիի թռչելու կարողությամբ, այլև համակրում նրան՝ որպես աղջկա։ Ի վերջո, Քիքիի սիրտը հալվում է, բայց Թոմբոյի ընկերներից մեկի հետ հանդիպումից հետո, ում Քիքին ավելի վաղ հանդիպել էր, երիտասարդ վհուկը կրկին կորցնում է վստահությունն ինքն իր նկատմամբ ու [[ընկճախտ]]ի մեջէ ապրում, ինչի պատճառով կորցնում է թռնելու ու Ջիջիի հետ խոսելու ունակությունը։ Բարեբախտաբար, Քիքիի ընկերներից մեկը՝ նկարչուհի Ուրսուլան, հրավիրում է Քիքիին ապրելու իր անտառային տնակում, որտեղ նա ախտորոշում է Քիքիի ճգնաժամը որպես ստեղծագործական։
 
Նոր, անկախ կյանքի հետ կապված հուսահատության պատճառով Քիքին կորցնում է իր լավատեսությունը։ Հիմա պիտի նոր նպատակ գտնի՝ կորցրածը հետետ բերելու համար։
 
Վերականգնելով իր ոգին, Քիքին քաղաք է վերադառնում։ Իր հաճախորդներից մեկին այցելելիս, Քիքին հեռուստատեսությամբ ավիապատահարի է ականատես լինում։ Քամու ուժեղ ու հանկարծակի պոռթկումից Թոմբոն օդ է նետվում։ Կամքի ուժով Քիքին վերականգնում է թռչելու կարողությունն ու, փողոց մաքրող ավելն ճանկելով, թռնում է դեպի պատահարի վայրը։ Շուտով Քիքիին հաջողվում էվերականգնել իր ոցջ ուժն ու փրկել Թոմբոյին։
 
Վերջում Քիքին ծնողներին նամակ է գրում ու հայտնում Քորիքոյում բնակվելու որոշման մասին։