«Գևորգ Զ Նորնախիջևանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.169.100 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 178.219.48.2 մասնակցի վերջին տարբերա...
Տող 10.
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–48-ի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945-ի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945-ի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին` հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ 1947-ի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ` «Հայկական հարցի լուծման մասին»։ Ողջունել է 1947-ի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։ Կաթողիկոս. գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը։ (Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)
 
== Կենսագրությունը ==
Սովորել է նախ տեղի ծխական դպրոցում, այնուհետև հոգևոր սեմինարիայում։
 
1879 թ ընդունվել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]։
 
[[Մակար Ա]] կաթողիկոսի տնօրինությամբ Գևորգ սարկավագը [[1889]] թ մեկնում է [[Գերմանիա]]։ 1889-1894 թթ ուսանում է [[Լայպցիգի համալսարան]]ի աստվածաբանության ֆակուլտետում և նույն քաղաքի կոնսերվատորիայում։
 
Վերադառնալով հայրենիք մեկ տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է [[Նոր Նախիջևան]]` ծավալելով այստեղ բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն։
 
1913 թ. [[Գևորգ Ե]] կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում է [[աբեղա]] և նորից Նոր Նախիջևան ուղարկում` այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով։
 
1916 թ. Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ։ Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ։
 
1917 թ. ձեռնադրվում է` եպիսկոպոս դառնալով վանական կառավարության նախագահ և Մայր Տաճարի լուսարարապետ։ Միաժամանակ ստանձնում է նաև արևմտահայ գաղթականության ողջ կարիքների ու հոգսերի լուծման հարցերը, որպես Եղբայրական օգնության կոմիտեի նախագահ։
 
1925 թ. նրան շնորհվում է արքայություն։
 
1922-1927 թթ. Գևորգ արք. Չորեքչյանը նշանակվում է [[Վիրահայոց թեմ]]ի հոգևոր առաջնորդ։
 
Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, համաձայն նահատակ [[Խորեն Ա]] կաթողիկոսի թիվ 620 Կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահի պաշտոնը։
1941 թ. ապրիլին ընտրվում է ազգընտիր տեղակալ Հայոց Հայրապետության։ Նա տեսնելով պետական անհանդուրժող, ապազգային չինովնիկների վարած քաղաքականությունը Մայր Աթոռի և եկեղեցու նկատմամբ, սկզբունքորեն վերակառուցում է Մայր Աթոռի աշխատանքները։
 
Մայր Աթոռի միաբանության անդամները, քիչ բացառությամբ պիտակավորվելով որպես դաշնակցական, հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, վաղուց արդեն աքսորվել էին, նրանցից ոչ ոք չվերադարձավ։ Այսպիսի օրհասական վիճակում էր Մայր Աթոռը, երբ 1939 թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
 
Գևորգ Չորեքչյանը կարճ ժամանակից հետո հայրենիքի, սփյուռքի և Մայր Աթոռի տրամադրած նյութական միջոցներով պատրաստել է տալիս «[[Սասունցի Դավիթ]]» և «[[Գեներալ Բաղրամյան]]» տանկային շարասյուները, որոնք իրենց նպաստը բերեցին բաղձալի հաղթանակին։
 
1945 թ. ապրիլի 19-ին ազգընտիր տեղակալը առանձնազրույց է ունեցել ԽՍՀՄ առաջնորդ Ի.[[Ստալին]]ի հետ, որի ընթացքում բարձրացել է հայ ժողովրդին հուզող բազում հարցեր։ Այդ հանդիպման արդյունքում Մայր Աթոռի նկատմամբ անտարբեր և թշնամական վերաբերմունքը որոշ չափով փոխվում է։ Տեղակալ սրբազանը այդ ընթացքում կարողանում է կանգնեցնել եկեղեցիների բարբարոսական քանդումը։
 
1945 թ. հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը, [[Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս]]ի մասնակցությամբ [[Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ|Ամենայն Հայոց Կաթողիկոս]] է ընտրում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954)։
 
Ինը տարվա գահակալության ընթացքում նա հասցնում է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին և արտաքին թեմերը։ Միանգամից ձեռնադրում է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)` ևս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում։
 
Նա 1944 թ. կարողանում է Մայր Աթոռի նախկին «[[Արարատ]]» ամսագրի փոխարեն հրատարակել «[[Էջմիածին]]ը»` որպես [[Մայր Աթոռ]]ի պաշտոնաթերթ։
 
Վեհափառի ջանքերով վերաբացվել է Մայր Աթոռի տպարանը, վերադարձվել գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, մասնավորապես՝ [[Ս. Հռիփսիմե]], [[Գեղարդի վանք|Ս. Գեղարդավանք]], [[Խոր Վիրապ]]ի վանքերը և այլն։
 
1945 թ. նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի ջանքերով վերաբացում է հոգևոր ճեմարանը։
Մահացել է [[1954]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին։
 
== Աղբյուրներ ==
*«Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոս Ամենայն Հայոց (1938-1955 թթ.), կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
 
*«Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.lusamut.net/level2_.php?id=147&id_2=638&cat_=6&s=2 Գևորգ Զ Չորեքչյան]
* [http://www.youtube.com/watch?v=y9C59SqdMRU «Բաց մեզ Տեր», մշակումը Գևորգ Զ կաթողիկոսի]
 
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:1868 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 2 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ]]
[[Կատեգորիա:Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1954 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 26 մահեր]]