«Կլիմայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կլիմայագիտություն''', գիտություն կլիմայի, նրա տիպերի առաջացման, տարածական բաշխվածության և ըստ ժ...»:
 
Տող 4.
Կիրառական խնդիրների լուծման կապակցությամբ աճեց հետաքրքրությունը միկրոկլիմայի և տեղական կլիմայի ուսումնասիրության նկատմամբ (Ռ. Գայգեր, Ս. Ա. Սապոժնիկովա և այլք): Սկսած 30-ական թթ. զարգացավ հնէակլիմայագիտությունը (Կ. Բրուքս, վ. Ցու. Վիզե և այլք): Մշակվում են արեգակնային ակտիվության ազդեցությունը կլիմայի փոփոխությունների վրա պրոբլեմը (Ֆ. Բաուր,Լ. Վիտելս և այլք), կլիմայի փոփոխությունների կանխատեսման և անթրոպոգեն ազդեցությունների խնդիրները:Կ-յան զարգացման հեռանկարները կապված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, արբանյակների և նորագույն ֆիզիկա-մաթեմատիկական մեթոդների կիրառությանհետ: Հայկական լեռնաշխարհի կլիմայական ուսումնասիրությունները սկսվել են XIX դ. 2-րդ կեսից: Առաջին ուսումնասիրությունը Երևանի օդի ջերմաստիճանի մասին XIX դ. 40-ական թթ. հրատարակել է Ի. Աբովյանը: Գիտական հետազոտություններն սկսվել են XX դ. 30-ական թթ.:Պատրաստվել հրատարակվել են մենագրություններ (Ռ. Քրիստոստուրյան,Ա. Բաղդասարյան, Ա. Ներսեսյան) և քարտեզներ, ինչպես նաև հանրապետության մեծածավալ կլիմայական ատլասը:
[[Կատեգորիա:Կլիմա]]
[[Կատեգորիա:Կլիմայագիտություն]]
{{ՀՍՀ}}