«Բաբելա-ասուրական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Ճշգրիտ գիտություններ ==
[[Պատկեր:Cuneiform tablet recording observation of Halley's Comet.JPG|270px|մինի|Հալեյի արբանյակի դիտումները հաստատող սեպագիր արձանագրություն, մ. թ. ա. 164]]
Տնտեսության գործնական պահանջների հիման վրա մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում ձևավորվել և զարգացել են մի շարք գիտություններ, հատկապես [[մաթեմատիկա]]ն և աստղագիտությունը։ [[Մաթեմատիկա]]յում կիրառվել է դիրքային համակարգի սկզբունքը, այսինքն՝ միևնույն թվանշանը, ըստ թվաշարքում գրաված դիրքի, ունենում է թվային տարբեր նշանակություն։ Մասնավորաբար լայն կիրառություն է ունեցել շումերական հաշվանքի վաթսունական դիրքային համակարգը, որի հիման վրա կազմվել են զանազան հաշվողական աղյուսակներ, թվերի բաժանման, բազմապատկման, քառակուսիների, խորանարդների և դրանց արմատների (տես Սեպագիր մաթեմատիկական բնագրեր)։ Բաբելոնացիք լուծել են քառակուսի հավասարումներ, հույն մաթեմատիկոս [[Պյութագորաս]]ից ավելի քան հագար տարի առաջ իմացել [[Պյութագորասի թեորեմա]]ն, վճռել հարթաչափական և տարածաչափական խնդիրներ։ Շումերա-բաբելոնյան չափ ու կշիռների համակարգը կիրառվել է Առաջավոր Ասիայի հնագույն շատ երկրների չափագիտության մեջ։ Աստղագիտության համեմատաբար բարձր զարգացումը կապվեւ է լուսնային օրացույցի գործադրման հետ։ Տարին բաղկացած է եղել 12 լուսնային և մեկ հավելյալ [[Ամիս|ամսից]]։ Բաբելոնացի աստղագուշակները կանխատեսել են Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի և Երկրի առավելագույն մերձեցման պահը ևն։ Բաբելոնյան աստղագիտությունը ուղղակի ազդեցություն է ունեցել հին հունականի վրա։ Միջագետքի աշխարհագետները երկիրը պատկերացրել են ծովերով շրջափակված տափարակ, որը հատվում է հյուսիսային լեռներից իջնող Տիգ- րիս և Եփրատ գետերով։ Հակադրությունների սկզբունքով՝ զանազանել են Վերին ([[Սև ծով|Սև]]) և Ստորին ([[Պարսից ծոց]]) ծովերի երկրները։
 
== Պատմագիտություն ==