«Աբաղա (իլխան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
== Գործունեություն ==
Աբաղայի օրոք շարունակվեցին պատերազմները [[Ոսկե Հորդա]]յի, Չաղատայան ուլուսի և [[Եգիպտոս]]ի սուլթանության հետ։ Աբաղան հպատակ [[հայեր]]ի և [[վրացիներ]]ի հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ Աբաղայի արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ [[Սադուն Արծրունի]]ն, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, Պռոշ Խաղբակյանը, Տարսայիճ Օրբելյանը և ուրիշներ։ Աբաղան [[1277]]-ին դաժանորեն պատժեց [[Փոքր Ասիա]]յի թուրքերին և, ըստ [[Հեթում պատմիչ]]ի, իր դաշնակից [[Լևոն Գ]] թագավորին առաջարկեց [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանության]] երկրները միացնել [[Կիլիկիա]]յին՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպանելու շրջապատող թշնամիներից։ 1281 թվականի հոկտեմբերի վերջին [[Ասորիք]]ի Համաթ և [[Հոմս]] քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Աբաղայի և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ Աբաղայի կողմում կռվում էին հայ-վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց Աբաղայի պարտությամբ։ Մահացել է ապրիլի 1-ին, [[Համադան]]ում։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/ilkhanate.html Մահմեդական աշխարհը 1600-ական թվականներին։ Մոնղոլական ներխուժումներ։]
 
{{ՀՍՀ|ստուգված=1}}