«Գևորգ Մարզպետունի (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 62.
[[Հայաստան]], 10-րդ դար... Երկրում պատերազմ է ընթանում հայերի և արաբների (հագարացիների) միջև։ Շարունակվում է հագարացիների զավթողական քաղաքականությունը Հայաստանում։ Իսկ երկրի ներսում թշնամական մթնոլորտ է տիրում հայ իշխանական տոհմերի միջև։ Արքա [[Աշոտ Երկաթ|Աշոտ Բ երկաթի]] դեմ ապստամբություն են բարձրացրել արքայի աներ Գարդմանի իշխան Սահակ Սևադան և [[Ուտիք]]ի իշխան Ցլիկ Ամրամը։
 
[[Գառնի|Գառնու]] ամրոցում բնակվում է Հայաստանի թագուհին՝ Սահականույշը։ Այստեղ բնակվում են նաև իշխան Գևորգ Մարզպետունու կինն ու որդին` իշխան Գոռը։ Սահականույշը շատ է սիրում իր դայակին` Սեդային։ Մի օր նա Սեդային խնդրում է պատմել անցած տարիների իրադարձությունների ու Աշոտ Բագրատունու երիտասարդության մասին։ Դայակը պատմում է անցած տարիների նշանավոր դեպքերի մասին, թե ինչպես է նախկին արքա Սմբատ Ա-ն պայքարել արաբների, Յուսուֆ ամիրայի դեմ, թե ինչպես են հագարացիները մահապատժի ենթարկել Սմբատ Բագրատունուն, ինչպես է Աշոտ Ա-ն վրեժխնդիր լինում արաբ զորապետերից իր հոր համար և ինչպես է վաստակել «Երկաթ» անվանումը, ինչպես է որոշում ամուսնանալ Սահականույշի հետ և այլն... Հետո Սեդան խոստովանում է նաև, որ Աշոտը երկար տարիներ շարունակ դավաճանել ու թաքուն սիրել է իշխան Ցլիկ Ամրամի կնոջը` Ասպրամին։ Պարզվում է, որ թագուհին տեղյակ էր դրա մասին, ով նույնիսկ մի անգամ նա տեսել էր Աշոտին Ասպրամի հետ [[համբույր|համբուրվելուցհամբուրվելիս]]։
 
Իշխան և զորապետ Գևորգ Մարզպետունին այցելում է ապստամբ, կույր Սահակ Սևադային։ Վերջինիս և նրա որդուն կուրացրել էր արքա Աշոտ Երկաթը նրանց կազմակերպած առաջին ապստամբության պատճառով։ Այդ օրվանից նա միայն նպատակադրել էր հաշվեհարդար տեսնել արքայի հետ։ Իշխան Մարզպետունին ցանկանում է ամեն գնով մտափոխել Սևադային, որովհետև, ըստ իր խոսքերի, այս դժվար տարիներին ապստամբությունը և ներքին պառակտումները միայն մեծ չարիքի, ողբերգության ու կործանման կհասցնեն։ Նա համարյա թե ծնկաչոք համոզում է Սևադային հրաժարվել ապստամբության շարունակումից ու ներել արքային։ Սևադան հասկանում է իշխանին, համաձայնում է և ներում Աշոտին։ Ոգևորված Մարզպետունին բազմաթիվ անգամ շնորհակալություն է հայտնում Սահակ Սևադային և ուղևորվում իշխան Ցլիկ Ամրամի մոտ, որպեսզի նրան էլ մտափոխի։