«Էլեկտրական կայունարար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
 
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}ԿԱՅՈՒՆԱՐԱՐ էլեկտրական, ստաբիլիզատոր (լատ. sta- bilis — կայուն, հաստատուն), էլեկտրական էներգիայի ընդունիչի մուտքում լարման արժեքը (լարման կայունարար) կամ էլեկտրական շղթայում հոսանքի ուժը (հոսանքի կայանարար) ավտոմատորեն հաստատուն պահող սարք՝ անկախ սնող ցանցում լարման տատանումներից և բեռնվածքի մեծությունից: Կայունարարի արդյունավետությունը բնութագրվում է կայունացման գործակցով, իդեալական կայունացման դեպքում այ՛ն ձգտում է զրոյի: Փոփոխական լարման կայունացման համար օգտագործվում են ֆեռոմագնիսական կայունարարներ, որոնցում լարման փոփոխությունը հավասարակշռվում է մագնիսական հագեցմամբ ֆեռոմագնիսական միջուկ ունեցող տրանսֆորմատորով, ինչպես նաև տիրիստորային կայունարարներ, որոնցում կարգավորող տարրերը կառավարվող վենետիղներն են ՝ տիրիստորները: Հաստատուն հոսանքի (լարման) կայունարարները հիմնականում բաժանվում են 2 խմբի: Պարամետրական կայունարարում կայունացումն իրագործվում է ոչ գծային տարրի (օրինակ, կտրուկ արտահայտված հագեցման հոսանքով դիոդ), ոչ գծային դիմադրության (բարետտեր) կամ փոքր թեքության անոդային բնութագծով պենտոդի կիրառմամբ: Տվյալ տարրը հաջորդաբար միացնելով RF բեռին և ընտրելով սնման լարումն այնպես, որ աշխատանքային կետը գտնվի կայունացման տիրույթի մեջտեղում, կարելի է հոսանքը կայունաց նել: Լարման կայունացման համար նույն ձևով կարելի է կիրառել կիսահաղորդչային դիոդ՝ ստաբիլիտրոն, որը փոքր չափերի, մեծ հզորությունների և կայունացվող լարման լայն տիրույթի (3,5—180 վ) շնորհիվ ավելի մեծ կիրառություն է գտել, քան գազապարպումային ստաբիլիտրոնը; Ավելի մեծ կարգի ճշտության կայունացում է ստացվում բացասական հետադարձ կապով կայունարարներում, որոնցում ելքի լարման փոփոխությունն ուժեղացվում է հաստատուն լարման ուժեղացուցիչով և հակառակ փուլով տրվում տվյալ փոփոխությունը շտկող կառավարող տարրին: Այդպիսի կայունարարներում սնման լարման արժեքի ±10% տատանումների դեպքում փաիոխությունը կազմում է ընդամենը 0,001%: