«Սեռական հոլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սեռական հոլովը''' ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, սերում, ամբողջի և մասի հարաբերություն:
 
[[Արևելահայերեն]]ում սեռական հոլովը որոշիչ հոդ չի ստանում, ի տարբերություն [[արևմտահայերեն]]ի, և դրանով էլ հակադրվում է [[տրական հոլով]]ին, իսկ թե ինչ վերաբերություն է՝ հասկացվում է կապակցությունից (հմմտ. ''Սարյանի նկարը''): :
 
== Կազմությունը ==
Սեռական հոլովը կազմվում է՝
* համապատասխան հոլովիչներով ([[արտաքին հոլովում]])
* հերթագայությամբ ([[ներքին հոլովում]]<ref>Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 70:</ref>)
* Մի քանի բառերի սեռականը շեղվում է ընդգծված օրինաչափություններից և կազմվում է այլ կերպ` ''գալստյան'', ''աղջկա'', ''սիրո'', ''մահվան'', ''անվան'', ''դստեր'': Սրանք սեռական վերջավորություններն են եզակի թվի դեպքում:
 
Հոգնակի թվի սեռականի հիմնական վերջավորությունն է '''ի'''` ''անտառների'', ''ձիերի'': ''Մարդիկ'' և ''կանայք'' ձևերի հոգնակին կազմվում է իկ/անց, այք/անց հերթագայությամբ: Եթե հոլովական վերջավորությունը ավելանում է եզակի ուղղականի հիմքին կամ կազմվում է վերջին ձայնավորի հերթագայությամբ, սեռականը կոչվում է '''վերջավոր''' (ի, վա, ան, ոջ, ց, ու հոլովումները (ընդ որում վերջինը լինում է 0/ու (''ձիու''), ի/ու (''այգու'')): Իսկ եթե հնչյունափոխությունը (հերթագայությունը) կատարվում է բառի ներսում, սեռականը '''անվերջավոր''' է (''հայր'' => ''հոր'', ''շուն'' => ''շան''):
 
== Գործածությունը ==
Հայերենում սեռական հոլովով դրվում են՝
*[[հատկացուցիչ]]ըը՝ ''աղջկա ընկերուհին'',
*[[որոշիչ]]ըը՝ պատի ժամացույց,
*[[ստորոգելի]]նն՝ ժամացույցը պատի է,
*[[կողմնակի [[ենթակա]]նն՝ Անահիտի ներս գալը:
 
== Ծանոթագրություններ ==