«Թեոդոսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կլիմա
No edit summary
Տող 1.
{{Բնակավայր Ուկրաինա
|պատկեր =THEODOSIA HEODOSIA 01.jpg
|պատկերի նկարագրություն =
|կարգավիճակ = քաղաք
Տող 8.
|զինանշան = Feodos s.gif
|դրոշ = Feodos h.gif
|lat_degla _deg = 45 |lat_minla _min = 2 |lat_secla _sec = 56
|lon_deg = 35 |lon_min = 22 |lon_sec = 45
|CoordAddon = type ype:city_regionci y_region:UA
|CoordScale = 30000
|մարզ = Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Տող 26.
|այլ անվանումներ = Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա
|տվյալ կարգավիճակում =
|տարածք = 35,2<ref name=Rada>[httph p://w1.c1.rada.gov.ua/pls/z7503/a002 Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։] {{ref-ua}}</ref>
|կենտրոնի բարձրություն = ~30<ref name="Rada"/>
|կլիմա = բարեխառն-մայրցամաքային
|բնակչություն = 69 786<ref>{{citeci e web|url=httph p://www.ukrstatukrs a .gov.ua/druk/katalogka alog/nasel/chnas.zip|title i le=""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից|archiveurl=httph p://www.webcitationwebci a ion.org/6CWxJbr3I|archivedatearchiveda e=2012-11-29}} {{ref-ua}}</ref>
|մարդահամարի թվական = 2012
|խտություն = 2675,32
Տող 44.
'''Թեոդոսիյա''' ({{lang-uk|Феодосія}}, {{lang-crh|Kefe}}), քաղաք [[Ուկրաինա]]յի [[Ղրիմի Ինքնավար Հանրապետություն|Ղրիմի Ինքնավար Հանրապետության]] [[Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ]]ում, հանրապետական նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա։
 
[[2012 թվական]]ի տվյալներով ԹեոդոսիյաԹեոդոսիա քաղաքում բնակվում էր 69 786 մարդ։ Տարածքը՝ 35,2 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 2675,32 մարդ/կմ²։
 
== Կլիմա ==
Թեոդոսիան մերձծովային կլիմայական առողջարան է: Ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0°C), տարեկան տեղումները՝ 360 մւէ: Բուժման միջոցները՝ մերձծովա-տափաստանային կլիման, Աջի-գոլ լճի տղմոտ ցեխը, սուլֆատ-քլորիդ-նատրիումային հանքային ջուրը: Թեոդոսիայում բուժվում են արյան շրջանառության, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի և շնչառական օրգանների ոչ-տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները:
 
== Պատմություն ==
Թեոդոսիան հիմնադրվել է [[մ. թ. ա. 6-րդ դար]]ում: Եղել է հունական պոլիս: [[Մ. թ. ա. 107]] թվականին այստեղ ծագեց Սավմակի ապստամբությունը: [[4-րդ դար]]ում Թեոդոսիան հրդեհեցին և ավերեցին հոները, [[6-րդ դար]]ում զավթեցին խազարները: [[13-րդ դար]]ում ջենույացիները Թեոդոսիայում հիմնադրեցին Կաֆա առնտրավանը: [[1475]] թվականին Թեոդոսիան գրավեցին [[թուրքեր]]ը: [[1768]]—[[1774]] թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսները մտան Թեոդոսիա, բայց քաղաքը [[Ռուսաստան]]ին անցավ միայն [[1783]] թվականին: [[1902]] թվականին Թեոդոսիայում սովետական իշխանություն հաստատվեց [[1917]] թվականի [[դեկտեմբերի 20]]-ին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվեց: Գերմանական զավթիչներից ազատագրվեց [[1944]] թվականի [[ապրիլի 13]]-ին:
 
== Հայերը Թեոդոսիայում ==
Թեոդոսիան միջնադարի խոշոր հայկ. գաղթավայրերից էր, ղրիմահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը: Հայ գաղութի մասին պահպանված առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են [[13-րդ դար]]ի 2-րդ կեսին: [[14-րդ դար]]ի կեսին Թեոդոսիայի 70 հազար բնակչության 2/3-ը հայեր էին: [[17-րդ դար]]ի սկզբին հայերը քաղաքից դուրս ունեին նաև առանձին թաղամաս, որը կոչվում էր Քաշոտ (Գ. Դարանաղցի): [[18-րդ դար]]ում Թեոդսոսիայում ապրում էր 1200 հայ ընտանիք, գործում էր 24—32 հայկական եկեղեցի: [[1439]] թվականին Թեոդսոսիայի հայերը Սարգիս վարդապետի գլխավորությամբ մասնակցել են [[Ֆլորենցիա]]յի տիեզերաժողովին և թուրքերի դեմ օգնություն ստանալու ակնկալությամբ միություն են կնքել [[Հռոմ]]ի եկեղեցու հետ: Թեոդսոսիայի առևտրական կյանքում պատկառելի դեր է խաղացել հայ փոխտվական-վաշխառուական կապիտալը: [[15-րդ դար]]ում քաղաքում կային տասից ավելի հայկական դրամատներ (բանկեր), որոնցից մեկը գործում էր Սուրբ Անտոնի վանքին կից: Հայկական գաղութում զարգացած էր արհեստագործությունը, բարձր մակարդակի էր հասել գեղարվեստական արհեստագործությունը: Թեոդսոսիայի քաղաքացիական, պաշտպանական և հոգևոր կառույցների գերակշռող մասը, այդ թվում և «Հայոց բերդ» կոչված պարիսպը, ստեղծել էին հայ շինարար-վարպետները: Թեոդսոսիայի հայկական գաղութը օգտվում էր որոշակի ինքնավարությունից, գործում էր ազգային օրենքներով ու սովորույթներով: Հայերն ունեին իրենց զինված ուժերը: Հայ համայնքը շարունակ պայքարում էր կաթոլիկ քարոզիչների դեմ, որոնք փորձում էին դավանափոխ անել հայերին: Այս նպատակին էին ծառայում [[Հռոմի պապ]]ի հիմնած եպիսկոպոսությունը ([[1318]]) և հայ դոմինիկյան միաբանների վանքը ([[1333]]): 1475-ին, երբ թուրք-թաթարական զորքերը շրջապատեցին Թեոդոսիան, քաղաքի բնակիչները, հիմնականում հայերը, հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն: Հնգօրյա պաշարումից հետո թշնամու զորքերը գրավեցին Թեոդոսիան, մեծ թվով հայերի սրի քաշեցին և գերեվարեցին, մի մասին տեղափոխեցին [[Կոստանդնուպոլիս]]: Չնայած ստացած ծանր հարվածներին, Թեոդսոսիայի հայկական գաղութը [[16-րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում ևս շարունակում էր ակնառու ղեր խաղալ [[Ղբիմ]]ի տնտեսական կյանքում: Թ֊եոդոսիայի հայերը թողել են մշակութային պատկառելի ժառանգություն: Թեոդոսիան միջնադարի հայ գրչության, մանրանկարչության և ճարտարապետական արվեստի ճանաչված օջախներից էր: Պահպանվել են այստեղ ընդօրինակված 100֊–ից ավելի հայկական ձեռագրեր, հայ միջնադարյան ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցիներ, Հայոց բերդի և ջրմուղի մնացորդները և այլ հուշարձաններ: Թեոդոսիայում են ստեղծագործել նշանավոր տաղասաց-բանաստեղծներ Սիմեոն, Խաչատուր (Խասպեկ երեց), Վարդան Կաֆայեցիները: [[1608]] թվականին այստեղ կազմվել է հայկական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն: Թեոդոսիայում են ծնվել ու գործել [[Հովհաննես Այվազովսկի]]ն, [[Գաբրիել Այվազյան]]ը: [[19-րդ դար]]ում հայերն այստեղ ունեին ծխական դպրոց, հրատարակում էին պարբերականներ («Մասյաց աղավնի», «Դաստիարակ»): Արեելահայ դպրոցական կյանքում նշանավոր երևույթ էր Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը ([[1858]]–[[1871]]):
 
== Ճարտարապետություն ==
Քաղաքի հին մասում պահպանվել են միջնադարյան կառուցապատումը, արգելանոցում՝ Զենովական ամրոցի ([[14–րդ դար|14]]—[[15–րդ դար]]եր) պատերի և աշտարակների մնացորդները: Թեոդոսիայի ճարտարապետական հուշարձաններից են՝ [[13–րդ դար|13]]–[[14 դար]]երի քրիստոնեական եկեղեցիները, թուրքական բաղնիքները (16-րդ դար), Մուֆթի-ջամի մզկիթը ([[1623]]): [[1947]]–[[1953]] թվականներին բարեկարգվել է առափնյակը, Թեոդոսիայի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը ([[14–րդ դար|14]]-[[15–րդ դար]]եր) 1950–1960-ական թվականներին Թեոդոսիայում ստեղծվել են նոր բնակելի թաղամասեր, կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ: Թեոդոսիայի 24 հայկական եկեղեցիներից պահպանվել են 7-ը, որոնց թվում՝ Սուրբ Սարգիս (14-րդ դար), Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց ([[1408]]) և Սուրբ Գևորգ եկեղեցիները: Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված է հայկական խաչքարերի և վիմագիր արձանագրությունների քարեդարան: Եկեղեցու բակում Հ. Այվազովսկու գերեզմանն է: Թեոդոսիայի Մորսկայա փողոցում կանգուն է Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց եռաբսիդ խաչաձև-գմբեթավոր հորինվածք հիշեցնող ծավալով, քարաշեն եկեղեցին: Սուրբ Հովհաննես (14-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (15-րդ դար) եկեղեցիները (արգելանոցում) քարաշեն թաղածածկ դահլիճներ են, որոնց կիսաշրջանաձև աբսիդները դուրս են գալիս կառուցվածքի ծավալից: Սուրբ Ստեփանոս եկեղեցու ինտերիերը հարուստ է որմնանկարներով: Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին ([[1348]]) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, որմնանկարներով զարդարված ինտերի- եր: Գմբեթարդի վրա կան 12 առաքյալներին և Քրիստոսին պատկերող հարթաքանդակներ: Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը: Քաղաքում կանգուն է Ծատուրի (Քափանակի) աղբյուրը, որն ըստ վրայի հայերեն արձանագրությունների կառուցվել է [[1588]] թվականին: Թեոդոսիայի հայկական ճարտարապետական հուշարձանները իրենց առանձնահատկություններով հանդերձ, հորինվածքով և հարդարանքով սերտորեն առնչվում են Հայաստանի 9-14–րդ դարերի արվեստին։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 53 ⟶ 62՝
 
==Արտաքին հղումներ==
* [httph p://w1.c1.rada.gov.ua/pls/z7503/a002 Ուկրաինայի պետական ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։] {{ref-ua}}
* [httph p://ukrcensus.gov.ua/ 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։] {{ref-ua}}
* [httph p://maps.vlasenko.netne /listlis /ukraine/ Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։] {{ref-ua}}
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեոդոսիա» էջից