«Կամք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Կային փիլիսոփաներ /Դեմոկրիտ, Սպինոզա/, որոնք ընդհանրապես ժխտում էին կամքի ազատությունը՝ բացարձականացնելով անհրաժեշտությունը և մերժելով պատահականությունը: Իսկ որոշ փիլիսոփաներ /Շոպենհաուեր, Գարտման/ դիտարկում էին կամքը՝ որպես կույր, ոչ բանական և չգիտակցվող ուժ, որն առկա է ոչ միայն շնչավոր արարածների, այլև ողջ բնության մեջ և ամբողջ գոյի մետաֆիզիկական հիմնավորումն ու սկիզբն է: Կամքի այսպիսի բնութագիրը ընդհանրություններ ունի Կանտի «իրը՝ ինքն իր մեջ» հասկացության հետ:
Կեցության մետաֆիզիկական սկիզբը կամքին վերագրելը վոլյունտարիզմի հիմնական դրույթներից է: Վոլյունտարիզմի հիմնադիրը Օոգստոս Երանելին էր, ով կամքը վեր էր դասում ինտելեկտից: Վոլյունտարիզմը հետագայում զարգացրեցին Դունս Սկոտը և Վիլհելմ Օկկամը: Այնուհետև նրանց հետնորդները դարձան Շոպենհաուերը և Վունդտը:
Հայ փլիսոփայական մտքի սահմաններում նույնպես չի անտեսվել կամքի, մասնավորապես կամքի ազատության հիմնահարցը: Տարբեր ժամանակների հայ առաջադիմական մտածողները ճակատագրի անվերապահությունն ընդգծող կամ մերժող հայացքներով այս կամ այն կերպ միշտ էլ անդրադարձել են մարդու կամքի ազատության հարցին: Այդ մտածողների շրջանակներում կարելի է ընդգծել հետևյալ անունները՝ [[Մեսրոպ Մաշտոց]], [[Կորյուն]], Ե[[զնիկԵզնիկ Կողբացի]], [[Եղիշե]], [[Փավստոս Բուզանդ]], [[Ղազար Փարպեցի]], [[Մովսես Խորենացի]], [[Դավիթ Անհաղթ]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Հովհաննես Երզնկացի]], [[Կոնստանդին Երզնկացի]], [[Ֆրիկ]], [[Նահապետ Քուչակ]], [[Մխիթար Գոշ]], [[Վարդան Այգեկցի]], [[Հովհաննես Սարկավագ]], [[Վահրամ Րաբունի]], [[Ներսես Շնորհալի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Մխիթար Հերացի]], Սիմեոն Ջուղայացի, Ստեփանոս Լեհացի, Շ. Շահամիրյան, Ս. Բաղրամյան, Խ. Աբովյան, Ն. Զորայան, Ս. Վիչենյան, Մ. Նալբանդյան, Ս. Նազարյանց, Գ. Կոստանդյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Մ. Մամուրյան, Ե. Տեմիրճիպաշյան, Ն. Տաղավարյան, Րաֆֆի, Ե. Ֆրանգյան, Մ. Վարդանյան, Վ. Խորենի, Ս. Սպանդարյան, Ս. Շահումյան, Ս. Կասյան, Ա. Մյասնիկյան և այլոք:
 
==Իրավաբանության տեսանկյունից==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կամք» էջից