«Համատարած Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +անավարտ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Askharhatsuits.jpg|300px|thumb|Համատարած Աշխարհացույց]]
'''Համատարած Աշխարհացույց''' — առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը։ Տպագրվել է [[Հոլանդիա|Հոլանդիայի]] [[Ամստերդամ|Ամստերդամ]] քաղաքում 1659[[1695]] թ.–ինթվականին [[Թովմաս Վանանդեցի|Թովմաս Վանանդեցու]] կողմից։ Այն Եվրոպայում[[Եվրոպա]]յում տպագրված առաջին քարտեզներից[[քարտեզ]]ներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։
 
== Ստեղծումը ==
{{անավարտ}}
 
Տպագրվել է [[1695]] թվականին: Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը ([[Թովմաս Վանանդեցի]]), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: [[Քարտեզ]]ը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ Եղբայրները: Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ:
 
== Կազմությունը ==
 
«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է [[ազիմուտ]]ային [[հասարակած]] շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով: Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի [[քարտեզ]]ներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, [[միջօրեական]]ների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով: 0°-ի [[միջօրեական]]ն անցնում է [[Աֆրիկա]]յի ամենաարևմտյան կետից:
 
«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը: [[երկրագունդ|Երկրագնդի]] չուսումնասիրված մասերը՝ [[Հյուսիային Ամերիկա]]յի հյուսիս-արևմտյան հատվածը, [[Ասիա]]յի հյուսիս-արևելյան և [[Ավստրալիա]]յի արևելյան մասերը, [[Նոր Զելանդիա]]ն, [[Գրենլանդիա]]յի մի մասը պատկերված չեն:
 
Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները: Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների [[հայերեն]] տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված [[քարտեզ]]ներում օտար անունների տառադարձության համար: «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին [[հայերեն]] [[քարտեզագրություն|քարտեզագրական]] տառատեսակները: «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական [[Վերածնունդ|Վերածննդի]] գիտության և արվեստի լավագույն նմուշն է: [[Վերածնունդ|Վերածննդի]] ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը: «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ:
 
Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով: Ընդ որում, [[Արեգակ]]ը պատկերված է որպես չորրորդ [[մոլորակ]]:
[[Կատեգորիա: Քարտեզագրություն]]
[[Կատեգորիա: Աշխարհագրություն]]