«Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
== Տոմարագիտություն==
 
Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք տոմարագիտական, չափաբերական, աշխարհագրական, պատմական աշխատություններ: “Կշիռների և չափերի մասին” աշխատության մեջ հայկական չափ ու կշռի հետ միասին տալիս է նաև հունական, հրեական, ասորական և պարսկական չափ ու կշռի համակարգերը, որով և հնարավորություն է ընձեռում պարզելու [[Էրատոսթենես]]ի ստադիոնի` գիտության մեջ վեճերի տեղիք տված չափը: 11-րդ դարի հեղինակ [[Հովհաննես Սարկավագ]]ի մաթեմատիկական աշխատությունների առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում “Բազմանկյուն թվերի մասին” աղյուսկաը, որի հնագույն ընդօրինակությունը պահվում է Մատենադարանում (ձեռագիր թիվ 4150): Այս գործից երևում է, որ Հայաստանի դպրոցներում ավանդել են թվերի տեսություն: Հովհաննես Սարկավագը զբաղվել է նաև Հայոց տոմարի բարեփոխությամբ:
 
==Տիեզերագիտություն==