«Ծաղկաբույլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կազմություն: clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ →‎Կազմություն: clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կազմություն ==
Կազմված է ճյուղավորված համակարգից և ծաղիկներից, որոնք զարգանում են տերևածոցերում։ Տիպիկ ծաղկաբույլերը զուրկ են բնականոն զարգացած վեգետատիվ [[տերև]]ներից, որոնց փոխարեն առկա են միայն ծածկող տերևներն ու ծաղկակիցները։ Ծաղիկների թիվը ծաղկաբույլում կարող է հասնել մի քանիսից մինչև 1 մլն։ Ծաղկաբույլն առաջացել է հիմնականում ծաղիկների ծաղկակիր ընձյուղների կարճացմամբ։
 
Ըստ ձևի ծաղկաբույլերը բաժանվում են 2 խմբի՝
Տող 9.
* սիմպոդիալ կամ ցիմոզային (ծաղկումը վերևից ներքև)
 
''Մոնոպոդիալ'' ծաղկաբույլերն իրենց հերթին լինում են պարզ և բարդ։ Պարզ ծաղկաբույլերից են՝ [[ողկույզ]]ը (հակինթ), [[վահանիկ]]ը ([[տանձենի]]), [[հասկ]]ը ([[եզան լեզու]]), [[կողր]]ը ([[եգիպտացորեն]]), [[կատվիկ]]ը ([[ուռենի]]), [[գլխիկ]]ը ([[երեքնուկ]]), [[զամբյուղ]]ը ([[արևածաղիկ]]) և այլն։ Բարդ ծաղկաբույլեր են բարդ հասկը ([[ցորեն]]), [[հուրան]]ը ([[եղրևանի]]), [[բարդ հովանոց]]ը ([[գազար]]), բարդ վահանիկը։
 
''Սիմպոդիալ'' ծաղկաբույլերը բաժանվում են 3 խմբի՝
# մոնոխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է միայն մեկ ճյուղ
# դիխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է երկու ճյուղ
# պլեոխազիումներ, որոնց առանցքը վերջին ճյուղի տակ առաջացնում է իրեն գերազանցող ճյուղեր։