«Բարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: → (15) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Ճարտարապետություն ==
Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, [[Լատինական Ամերիկա]]յի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և [[Հաբսբուրգներ]]ի ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բարոկկոն դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բարոկկոյին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը ([[օպերա]]), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ [[գեղանկարչություն]]ը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է [[միջնադար]]ի և [[Վերածնունդ|Վերածննդի]] առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել [[Քրիստոնեություն|քրիստոնեականին]]։ Նկատելի է բարոկկոյի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։
 
Ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում [[16-րդ դար]]ի կեսից մինչև [[18-րդ դար]]ի կեսը բարոկկոն եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ բարոկկոյի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բարոկկոն հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ մաներիղմի սուբյեկտիվիստական արվեստին։ Բարոկկոյի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լարվածությունը, էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։
 
[[Ռուսաստան]]ում բարոկկոյի արվեստը զարգացել է [[18-րդ դար]]ի առաջին կեսին և արտացոլել է ազնվականական բացարձակ միապետության աճն ու ամրապնդումը ([[Պետերբուրգ]]ի, [[Պետերգոֆ]]ի, [[Ցարսկոյե Սելո]]յի ևն անսամբլները)։
 
[[18-րդ դար]]ի առաջին կեսին բարոկկոն վերաճել է [[ռոկոկո]] ոճին, գոյակցել և միահյուսվել է նրան, իսկ [[1760]]-ական թվականներին դուրս է մղվել [[կլասիցիզմ]]ի կողմից։
Տող 14.
 
== Գրականություն ==
Բարոկկո տերմինը գրականության մեջ կիրառվել է [[19-րդ դար]]ի կեսից։ [[20-րդ դար]]ի 20-ական թվականները ունեցել է մի շարք սուբյեկտիվիստական մեկնաբանություններ, որոնք սակայն չեն համապատասխանում տերմինի ողջ տարողունակությանը, լայն առումով բարոկկոն դիտվում է որպես եվրոպական գրականության զարգացման պատմականորեն օրինաչափ ընդհանուր ոճ։ Գրական բարոկկոյին բնորոշ են հռետորականությունը և անսպասելի, երևակայությունը ցնցող «հեռավոր» գաղափարների, կերպարների ու պատկերացումների համադրություն պահանջող, «սրամտության սկզբունքի» վրա հենվող բարդ փոխաբերականությունը։
 
== Երաժշտություն ==
Արտասահմանյան երաժշտագիտության մեջ «Բարոկկո» տերմինը կիրառվում է [[20-րդ դար]]ի սկզբից։ Երաժշտական բարոկկոյի դարաշրջան է համարվում նույն [[16-րդ դար]]ի վերջից [[18-րդ դար]]ի կեսը, երբ Եվրոպայի տարբեր երկրների երաժշտական մշակույթում երևան են եկել կոմպոզիցիոն տեխնիկայի մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ հիմնված մաժորա-մինոր համակարգի և ֆունկցիոնալ հարմոնիայի ձևավորման վրա (ակորդների և նրանց ֆունկցիոնալ հարաբերակցության գիտակցում, գեներալ-բասի հաստատում, տակտաբաժանման կիրառում ևն) ու երաժշտական-գործիքային նոր ժանրեր (պարտիա, սոնատ, ռիչերկար, ֆուգա և հատկապես, կոնցերտ)։ Իրականում այդ ժամանակաշրջանը ընդգրկել է միմյանցից տարբեր, երբեմն միմյանց հակասող երևույթներ՝ [[16-րդ դար|16]]–[[17-րդ դար]]երի սահմանագլխի մադրիգալիստների երկերից մինչև [[Գեորգ Ֆրիդրիխ Հենդել]]ի և [[Յոհան Սեբաստիան Բախ]]ի որևէ մեկ ոճի շրջանակում չպարփակվող ստեղծագործությունը։
 
== Գրականություն ==
Տող 25.
* Всеобщая история искусств, т 4, М., 1963
* Ренессанс. Барокко. Классицизм, М., 1966
* Wi n d f ս h г М., Die Barocfce Bildlichfceit und ihre Kritiker, Stuttg.? 1966
{{Վիքիպահեստ երկար|Baroque art|Բարոկկո}}
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարոկկո» էջից