«Համո Ամիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Համո Ազիզի Ամիրխանյան''' ([[1906]], [[մայիսի 10]] - [[1986]]), հայ գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941-ից։
 
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վասպուրական նահանգ]]ի [[Հայոց ձոր գավառ]]ի [[Մաշտակ]] գյուղում։ Ապրել ու դաստիարակվել է մանկատներում։ 1923-25-ին որպես գործավար աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում։ 1925-ին եղել է Երևանի Երիտասարդական ակումբի վարիչը և ԼԿԵՄ Երևանի կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1927-29-ին` [[Նոր Բայազետ]]ի և [[Էջմիածին|Էջմիածնի]] լուսավորության աշխատողների արհմիության գավառային կոմիտեի պատասխանատու քարտուղար, իսկ 1929-31-ին` ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտացիայի և տեսական ուսուցման բաժնի վարիչի տեղակալ։ 1931-ին տեղափոխվել է [[Բաքու]] և սովորել տեղի գիտահետազոտական ինստիտուտ-ասպիրանտուրայում։ 1933-34-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» ([[հայերեն]]) թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր (1941-ից)։ 1944-48-ին եղել է [[Ադրբեջանական ԽՍՀ]] լուսավորության մինիստրի տեղակալ, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի մամուլի սեկտորի աշխատակից։ 1948-54-ին նորից աշխատել է որպես Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1945-ին ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948-ին, [[Երևան]]ում, «Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1954-68-ին աշխատել է Ադրբեջանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ Միաժամանակ 1964-67-ին եղել է [[Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղ]]ի նախագահը։ 1968-ից աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող։ Եղել է ԽՍՀՄ III գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]]ով։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 41}}</ref>
Տող 14.
{{DEFAULTSORT:Ամիրխանյան, Համո}}
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:գիտություններիԳիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ լրագրողներ]]