«Ջորջ Բեռնարդ Շոու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
 
=== 20-րդ դար ===
Շոուն, որ ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։ «Մարդը և գերմարդը» ([[1901]][[1903]]), որը, Շոուի բնորոշմամբ, «Կատակերգություն և փիլիսոփայություն է», փոխակերպում է Դոն ժուանի ավանդական թեման, հերոսին հետապնդում է կինը։ «Դոն ժուանը դժոխքում» դրվագում սատանայի բերանով խստորեն քննադատված են կապիտալիստական քաղաքակրթության արատները։ «Ջոն Բուլի մյուս կղզին» (1904) պիեսը երկու գլխ․ հերոսների կերպարով հակադրում է ոչ միայն ազգային տիպերը (իռլանդացուն և անգլիացուն), այլև համապատասխանաբար՝ «ռոմանտիկին» ու «ռեալիստին»։ «Մայոր Բարբարան» ([[1905]]) բուրժ․ բարեգործության քննադատությունն է։ Հիշյալ պիեսում Շ․ հայտնում է այն միտքը, որ բուրժուական բռնությանը պետք է հակադրել սոցիալական առաջընթացին ու արդարությանը ծառայող ուժը։ Այս պիեսները Շոուի դրամատուրգիայի բարձրակետն են։ Նույնիսկ մասնավոր հարցերի լուծման մեջ Շոուն մնում է հույժ սոցիալական դրամատուրգ։ «Բժշկի երկընտրանքը» (1906) ցույց է տալիս, թե բուրժուական պայմաններում ինչպես է բժշկությունը կորցնում իր մարդասիրական բնույթը․ «Անդրոկլեսն ու առյուծը» ([[1913]]) քննադատում է դոգմատիկ քրիստոնեությունը։Ընտանիքի, ամուսնության, դաստիարակության հարցերին են նվիրված «Ամուսնություն» (1908), «Մեզալյանս» ([[1910]]), «Ֆաննիի առաջին պիեսը» ([[1911]]) դրամատիկական գործերը։ «Բլանկո Պոսնետի դիմակազերծումը» ([[1909]]) մերկացնում է քաղքենիների կեղծ բարեպաշտությունը։«Պիգմալիոն»-ը ([[1913]]), դեմ առ դեմ հանելով խոսքի կուլտուրայի և հոգևոր ընդհանուր զարգացման խնդիրները, ի հայտ է բերում ցածր խավի աղջկա բարոյական գերազանցությունը արտաքուստ բարեկիրթ, հնչյունաբանության արիստոկրատ պրոֆեսորի նկատմամբ։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը Շոուն արձագանքել է «Աննայանսկան, բոլշևիկյան կայսրուհին» ([[1918]]) գրոտեսկային ֆարսով, որտեղ ամենայն որոշակիությամբ արտահայտվել է հասարակությունը վերափոխելու նպատակով բռնության միջոցներ գործադրելու օգտին։ [[Անտոն Չեխով]]ի ազդեցությամբ գրված «Տուն, որտեղ սրտեր են փշրվում» (1913—19) պիեսում Շոուն բացահայտում է տիրապետող դասակարգի պորտաբուծությունը, ցույց տալիս, որ նա կորցրել է հոգևոր արժեքները, որ ջնջվել է նրա խառնվածքի անհատականությունը։ «Ետ դեպի Մաֆուսաիլը» (1918—20)՝ միասնական ֆաբուլայով չշաղկապված «մետաբիոլոգիական» այդ հնգամաս դրաման երկարակյացների աշխարհի արտասովոր երազանքն է։ «Սուրբ Իոհաննան» ([[1923]]) Շոուի միակ ողբերգությունն է։ «խնձորով լի սայլակը» ([[1929]]), «Վատ է, բայց ճիշտ է» ([[1931]]), «Միամիտը՝ եկած անակնկալ կղզիներից» ([[1934]]), «ժնև» ([[1938]]), «Բարի Կառլոս թագավորի երջանիկ օրերին» ([[1939]]), «Միլիոնատիրուհին» ([[1936]]) պիեսներում հայտնվում է այն միտքը, որ կապիտալիստական հասարակարգը մտել է փակուղի և բուրժուական դեմոկրատիան սուր ճգնաժամ է ապրում, դատապարտվում է [[ֆաշիզմ]]ը («ժնև»)։ 1931 թվականին Շոուն այցելել է [[ՍՍՀՄ]]։ Հրապարակախոսի մարտական ոգին նրա ելույթներում զգացվել է մինչև խոր ծերություն։ Շոուի վերջին պիեսներն են «Բայանթի միլիարդները» ([[1948]]) և «Հորինված հեքիաթներ»-ը ([[1950]])։
 
== Բեմականացումներ ==