«Կուզմա Պետրով-Վոդկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին''' ({{Lang-ru|Кузьма Сергеевич Петров-Водкин}}, [[1878]]թ., [[Խվալինսկ]], Սարատովի շրջան – 1939 թ. [[փետրվարի 15]], [[Լենինգրադ]]), ռուս սովետական նկարիչ։ [[ՌՍՖՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1930)։
 
Սովորել է [[Մոսկվա]]յի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում ([[1897]]—[[1905]]), [[Վալենտին Սերով |Վ. Ա. Սերովի]] մոտ, [[Մյունխեն]]ում՝ Ա. Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905—08)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ. կրել է «[[սիմվոլիզմ]]ի» և «[[մոդեռն]]ի» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ. սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, [[Սանկտ Պետերբուրգ]]), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։
 
Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով-Վոդկինը դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում)։ 1920-ական թթ. ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։