«Պամիրյան լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պամիրյան լեզուներ''', [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական]] լեզվաընտանիքի իրանական ճյուղին պատկանող ազգակից [[լեզու]]ների խումբ։ Պամիրյան լեզուների մեջ են մտնում շուգնանա-ռուշանական լեզվախումբը, յազգուլամերենը, իշկաշիմերենը և վախաներենը։ Որոշ լեզվաբաններ պամիրյան լեզու են համարում նաև մունջաներենը։
 
Պամիրյան լեզուները, բացառությամբ յազգուլամերենի և մունջաներենի, տարածված են [[Տաջիկիստան]]ում ([[Լեռնային Բադախշան]]ի Ինքնավար Մարզ), [[Աֆղանստան]]ի, [[Պակիսաան]]ի և [[Չինաստան]]ի սահմանակից շրջաններում։ Ցազգուլամերենը տարածված է միայն Տաջիկիստանում, մունջաներենը՝ Աֆղանստանում և Պակիստանում։
 
1980-ական թթ. տվյալներով շուգնանառուշանական խմբի լեզուներով խոսում էր մոտ 40 հազար, վախաներենով՝ մոտ 20 հազար մարդ։ Բոլոր պամիրյան լեզուները անգիր են։ Տարբեր պամիրյան լեզուների կրողները միմյանց չեն հասկանում։ Պամիրյան լեզուներն ունեն յուրահատկություններ, որոնցով հակադրվում են իրանական ճյուղի մյուս լեզուներին։ ՀնչյունականՀ նչյունական առանձնահատկություններից են՝ միջատամնային θ, δ և ետնալեզվային շփական ẋ և ẏ (բացառությամբ իշկաշիմերենի և մունջաներենի) բաղաձայնների առկայությունը։ Ձևաբանական ընդհանրությունները հանդես են գալիս դերանվանական և բայական համակարգերում։ Ունեն բառապաշարային ընդհանրություն ներ։ընդհանրություններ։