«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից։ Պարզ ձև ունեցող շինվածքները ([[հրակայուն աղյուս]], [[երեսպատման սալիկ]]ներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում։ Որմնանյութերը ([[աղյուս]], երեսպատման սալիկներ, [[կղմինդր]]) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում։ Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում։ Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը։ Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը։ Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը [[թրծում]]ից առաջ պատում են [[ջնարակ]]ով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000—1400°C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ։
 
== Տես նաև ==
* [[Խեցեգործությունը Հայաստանում]]
 
{{ՀՍՀ}}