«Խեցգետնանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|right|250px|Խեցգետնանմաններ '''Խեցգետնանմաններ''' (Crustaceae), հոդվածոտանիների տիպի...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Haeckel Decapoda.jpg|thumb|right|250px|Խեցգետնանմաններ]]
 
'''Խեցգետնանմաններ''' ({{lang-lat|Crustaceae}}), հոդվածոտանիների[[հոդվածոտանիներ]]ի տիպի ջրային կենդանիների դաս: Մի քանի մմ-ից մինչև 80 սմ մեծություն ունեցող կենդանիներ են: Մարմինը կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում: Գլուխը 5 հատվածից է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտ: Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, երբեմն շարժման համար: Տեսողության օրգանները ֆասետային բարդ աչքերն են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում: Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից:
 
Խեցգետնանմանների արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում: Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով: Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են: Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է: Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի: Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած: