«Խաչեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Խաչենի իշխանություն
 
No edit summary
Տող 1.
'''Խաչեն''', գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում ([[1979]] թ.-ի [[ԼՂԻՄ]]-ում): IX—XIII դդ. Խաչենի անունով է կոչվել ամբողջ [[Արցախ]] նահանգը, երբ նրա նախարարական իշխանական տան հիմնական նստավայր էր դարձել [[Խաչենի բերդ]]ը: [[Կոստանդին Ծիրանածին]]ի վկայությամբ ([[X դար]]), բյուգանդական արքունիքը գրագրություն է վարել Խաչենի [[իշխան]]ի հետ՝ այն դիտելով որպես Հայաստանի վարչական միավոր: Մինչև XII —XIII դդ. գրաված տարածքով համապատասխանում էր Արցախին: Սելջուկ-թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ Մուխանք գավառի (Մուղանի դաշտ) մեծ մասն անցավ Գանձակում բնակված քրդական Շադդադյան ամիրայությանն ու նրա ժառանգորդներին: Խաչենը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու-Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը:
#REDIRECT [[Խաչենի իշխանություն]]
 
Խաչենի նահանգի սահմաններն անցնում էին արմևմուտքում [[Սևանա լիճ|Սևանա լճի]] արևելյան ափերով (ընդգրկելով Սոդք և Գեղամա գավառները), հարավ-արևմուտքում՝ Դարաբաղյան լեռնաշղթայի հարավային լանջերով և Աղավնո (Հագարի) գետի հոսանքով, հյուսիսում՝ [[Մոավ]] սարի հյուսիսային լանջերով, իսկ արևելքում ընդգրկում էին Մուխանքի արևմտյան մասը:
 
[[XII դար]]ի 2-րդ կեսին Խաչենի իշխանությունը բաժանված էր երեք ճյուղի, որոնցից յուրաքանչյուրի զբաղեցրած տարածքն ստացել էր իր հատուկ անունը.
# '''Ներքին Խաչեն''' (խոխանաբերդցիների իշխանության տիրույթները՝ Մեծսաանք, Բերդաձոր գավառները, Մյուս Հաբանդի հյուսիսային մասը),
# '''Կենտրոնական Խաչեն''' կամ '''Հաթերք''' (Մեծ Կուենք կամ Մեծ Կվենք գավառի մեծ մասը, Փառիսոսն ու Կողթը),
# '''Վերին Խաչեն''' կամ '''Ծար''', որն ընդգրկում էր Սևանի արևելյան ափերը և [[Թարթառ]] (Տրտու) գետի ավազանը՝ Գեղամա, Սոդք և Ծար գավառները:
 
Ուշ միջնադարյան աղբյուրներում Խաչեն անվան տակ հասկացվում էր հիմնականում Խաչենի մելիքության բռնած տարածքը Խաչենագետի ավազանում, քանի որ նախկին նահանգի տարբեր մասերը XVI դարի սկզբից սկսած զբաղեցնում էին [[Գյուլիստան]]ի, [[Ջրաբերդ]]ի, Ծարի, [[Սող]]քի, [[Վարանդա]]յի մելիքությունները:
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Պատմական Հայստանի գավառներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչեն» էջից