«Ղրիմի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 17.
[[1855]]-ի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ [[Եվպատորիա]]յում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854-ի հոկտ․ 13), Ինկերմանի (հոկտ․ 24), Չյորնայա գետի (1855-ի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա․ Մենշիկով, Մ․ Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855-ի օգոստոս)։ Անդրկովկասում գեն․ Ն․ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ․) 1855-ի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի էրզրում և պաշարեց Կարսի 33 հզ-անոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հզ-անոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտ․ 23—25-ին հանդիպելով գեն․ Ի․ Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ [[Նոյեմբերի 16]]-ին Կարսի կայազորը հանձնվեց։
 
== Փարիզի հաշտության պայմանագիրպայմանագիրը և պատերազմի արդյունքները ==
1855-ի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ [[1856]]-ի [[մարտի 18]]-ին Փարիզում ստորագրվեց [[Փարիզի հաշտության պայմանագիր (1856թ.)|հաշտության պայմանագիր]], համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում [[Բեսարաբիա]]յի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել [[Ալանդական կղզիներ]]ում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և [[Սերբիա]]յի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում [[Անդրկովկաս]]ում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։
 
Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859—61-ի հեղափոխական իրադրությունը և [[Ճորտատիրական կարգ|ճորտատիրական իրավունք]]ի վերացումը։
 
== Հայերի մասնակցությունը պատերազմին ==