«Կրիտոն (Պլատոն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Իր խոսքը Սոկրատեսը կառուցում է պետության անձնավորված օրենքների անունից: Օրենքներն են հաստատում ամուսնության, քաղաքացիների դաստիարակության կարգը և ինչ-որ իմաստով ծնողներից առավել կարևոր են: Հետևաբար օրենքներ խախտելն անթույլատրելի է: Նրանք, ովքեր համաձայն չեն օրենքների հետ, կարող են հեռանալ պետությունից, սակայն մնացողը պարտավոր է հնարազանդվել նրանց (50 a-51c):
 
Բացի այդ, դատավարության ընթացքում Սոկրատեսն իրավունք ուներ իր համար աքսոր պահանջել, ինչպես՞ կարող է ուրեմն այդ չանելուց հետո այժմ դեմ գնալ օրենքներին: Սոկրատեսի փախուստի դեպքում նրա մերձավորները կենթարկվեն հետապնդումների, իսկ ինքը չի ընդունվի օտար պետության մեջ, չի վայելի հարգանք և չի կարողանա արդարության կոչ անել ուրիշ մարդկանց, և հետագայում որպես օրինախախտ չի ընդունվի ստորերկրյա օրենքների (որոնք եղբայրակից են երկրայիններին) կողմից: Այս փաստարկներն արձագանքում են Սոկրատեսի սրտում ինչպես կորիբանտների սրնգի ձայնը, այնպես որ հակառակ Կրիտոնի աղերսների Սոկրատեսը հրաժարվում է փախուստից (52a - 54a):<ref>Պլատոն - Երկեր չորս հատորով, հատոր I. Կրիտոն. Մեկնություն Սերգեյ Ստեփանյանի էջ. 223-224</ref>
 
==Հայերեն թարգմանություն==
[[Պլատոն]]ի տրամախոսություններն ու մասնավորապես Կրիտոնն առաջին անգամ հայերեն թարգմանությամբ լույս է տեսել
'''Իմացության գրադարան''' շարքի շրջանակներում` 4 հատոր կազմող հրատարակության 1-ին հատորում: Հին հունարենից թարգմանել է Սերգեյ Ստեփանյանը: Լույս է տեսել 2005 թվականին:
Թարգմանությունն արվել է Plato, Euthypro, Apology, Crito, Phaedo, Phaedrus (Loeb Classical Library, Volume I, Harvard University Press) հին հունարեն / անգլերեն հրատարակությունից:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}