«Անտիկիթերայի սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:NAMA_Machine_d%27Anticyth%C3%A8re_1.jpg|thumb|Անտիկիթերայի սարքի ամենամեծ բեկորը]]
Անտիկիթերայի սարք (հուն. Μηχανισμός των Αντικυθήρων) – անտիկ ժամանակաշրջանի անալոգային հաշվիչ մեքենա: Հայտնաբերվել է Անտիկիթերա կղզու մոտ գտնվող հնադարյան նավերի գերեզմանոցում, դեռևս 1901 թ.: Սակայն, վատ պահպանված լինելու և այլ բնօրինակներ չլինելու պատճառով, սարքի նշանակությունը հասկացվել է միայն մեկ դար անց: Սարքի ստեղծման ժամանակը թվագրվում է մ.թ.ա. Ա դարի առաջին քառորդում: Պահպանվում է Աթենքի հնագիտական թանգարանում<ref>[http://enodysseus.wikipediaculture.org[[gr/wikih/National_Archaeological_Museum_of_Athens1/eh151.jsp?obj_id=3249 Աթենքի հնագիտական թանգարանումթանգարան]</ref>:
 
Սարքի պատրաստման որակը թույլ է տալիս ենթադրել, որ այն հասցված է եղել արտադրական մակարդակի և, հավանաբար, ունեցել է նախատիպեր: Այդ է վկայում նաև սարքի վրա արված գրառումների լեզուն՝ ընդհանուր հունարենը ([http://en.wikipedia.org/wiki/Koine_Greek κοινή ελληνικά]), որը օգտագործվում էր համահունական շփումների ժամանակ:
Տող 7.
 
Անտիկիթերայի սարքը բաղկացած է բրոնզե ատամնանիվներից (քանակը՝ 37) ու լիսեռներից և ամփոփված է եղել փայտե արկղի մեջ (չափսերը՝ 33x18x10 սմ), որը առջևի և հետևի պատերին ունեցել է դռնակներ: Հետևի դռնակի վրա, ըստ երևույթին, գրված է եղել սարքի օգտագործման եղանակը: Հետևի և առջևի պատերին ունի ցուցավահանակներ (1 առջևի և 2 հետևի պատերին) և սլաքներ (7 առջևի և 3 հետևի վահանակներին): Վահանակների վրա նշված են ամիսների և տարիների անվանումները, կատարված են նշումներ, որոնք, սլաքների դիրքերից ելնելով, ցոյց են տալիս արևի և լուսնի խավարումները, լուսնի փուլերը, մոլորակների դիրքը: Սարքը աշխատեցվում է սկզբնական տվյալները (տարեթիվը) մուտք անելու և հիմնական (արևի) ատամնանիվը որոշակի անկյունով պտտելու միջոցով:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}