«Յոհաննես Լեփսիուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
«Տեղեկագիրը...» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք երկիր՝ Հոլանդիա, որտեղ շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ: Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը:
 
Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914–18 թթ-ին», 1919 թ.): Այդ ժողովածուն [[Ավետիք Իսահակյան]]ի միջոցով ուղարկել է [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան հաշտության խորհրդաժողովին]] մասնակցող հայկական պատվիրակությանը: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների և պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնելու հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Գերմանիան:
 
1921 թ.-ին Բեռլինում [[Սողոմոն Թեհլերյան]]ի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային: